Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան «կանաչ լույս» է տալիս Ադրբեջանին՝ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ռազմական գործողություններով իրագործելու էթնիկ զտումներ․ Դավիթ Շահնազարյան

Հուլիս 15,2023 21:28
Davit shahnazaryan

Արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հետևյալ հայտարարությունը

Այսօրվա՝ 15-ը հուլիսի, 2023 թ․ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարությամբ» Մոսկվան արդեն ոչ միայն  պաշտոնապես է հրաժարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորի՝  2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր մյուս բոլոր պարտավորվածություններից, այլ նաև հրապարակորեն խրախուսում, «կանաչ լույս» է տալիս Ադրբեջանին՝ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ռազմական գործողություններով իրագործելու էթնիկ զտումներ։

Հայտարարության մեջ նաև հերթական անգամ ամրագրված է ՌԴ-ի հիմնական նպատակը, այն է Թուրքիայի նկատմամբ ստանձնած իր պարտականությունները՝ արտատարածքային (էքստերիտորեալ) «թուրանական միջանցքների» բացումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներում։

Փաստորեն, ՌԴ-ն բացահայտ հիմնավորում է իր աջակցությունը Ադրբեջանի  էթնիկ զտման՝ ցեղասպան քաղաքականությանը, ի շահ Թուրքիայի հետ իր համագործակցության։

Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին կրում ու կրելու է Արցախում ստեղծված ներկայիս հումանիտար աղետի և Ադրբեջանի՝  Արցախի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը։

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
15 հուլիսի, 2023թ․, ք․ Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    “Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին կրում ու կրելու է Արցախում ստեղծված ներկայիս հումանիտար աղետի և Ադրբեջանի՝ Արցախի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը։”
    Հարգելի՛ պարոն Շահնազարյան, եթե քաղաքական գործչի համար, ում հայտարարությունները՝ հայացքների կամ դիրքավորման բերումով առավելապես կողմնակալ են, “ողջ պատասխանատվություն” արտահայտությունը նշված կոնտեքստում կարող է ընկալելի լինել, ապա ֆիզմաթ գիտությունների թեկնածուին այն հարիր չէ. առավելևս, որ այդ պատասխանատվության մի մասն էլ իրենն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31