Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապի բանագնացը՝ Հայաստանի, Ադրբեջանի նախագահների ու գերիների հարազատների հետ հանդիպման մասին

Հուլիս 15,2023 21:04

Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնաց, Սուրբ աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլին, որը Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում նախորդ օրը մասնակցեց Սուրբ և Անմահ պատարագին, պարզաբանեց, որ իր այցը հումանիտար է։

«Մեր գլխավոր ծառայությունը հումանիտար է, որովհետև մենք վստահ ենք՝ հումանիտար ժեստերը կարող են ծառայել ընդհանուր մթնոլորտ ստեղծելու, նաև փոքրիկ ժեստերը, որպեսզի հասնենք խաղաղության հաստատմանը։ Մեկնելով Սուրբ Աթոռից, որը որպես պետություն մարդասիրական բնույթ է կրում, եկել եմ, որպեսզի ջանք գործադրեմ, որ այսպիսի մարդասիրական ժեստերի միջոցով կարողանանք խաղաղության հաստատմանը հասնել։

Խոսել ենք և՛ Ադրբեջանում նախագահի հետ, և՛ Հայաստանում նախագահի և վարչապետի հետ, այն տեղեկությունները, որոնք հավաքել ենք, պիտի վերադառնանք ու տեսնենք՝ ինչպես հետևողականորեն իրականացնենք մեր քայլերը», -ասաց կարդինալ Պիետրո Պարոլին։

Անդրադառնալով Գյումրիում գերիների հարազատների հետ հանդիպմանը՝ նա նշեց, որ պատերազմը միշտ կործանարար է։

«Սա առիթ էր մեր ձեռքով շոշափելու այն տառապանքը, որ կոնկրետ անձինք կրում են, պատերազմը միշտ կործանարար է։ Հանդիպել երիտասարդ մայրերին, որոնք կորցրել են իրենց երիտասարդ զավակներին, սիրտդ պատռվում է։ Բոլոր պատերազմների հետևանքները նույնն են, բայց այսպես մոտիկից ծանոթանալ․․․ Ինչպես իրենք խնդրեցին՝ աղոթել և առաջ տանել մեր ջանքերը, որպեսզի հասնենք խաղաղության հաստատմանը»,-ասաց Սուրբ Աթոռի պետքարտուղարը։

Լուսանկարը՝ Catholicherald.co.uk
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31