Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ, ձեզանից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, ինչ է նշանակում հայրենազրկվել, ինչ է նշանակում ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու՝ հայրենիքի կարոտը սրտում անթեղած։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, ձեզ խնդրում եմ, եթե կուզեք աղաչում եմ՝ վե՛ր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, վե՛ր ելեք պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնելու հայ ճակատագրի համար։
Ամենուրեք ասում էին այլևս երբեք։ Պարտադրե՛ք նրանց հավատարիմ մնալ իրենց հայտարարություններին։ Մենք պետք է ջնջենք մեր ճակատագրից անընդհատ ցեղասպանվող ժողովրդի խարանը։
Սիրելի քույրեր և եղբայրներ, այս ամենը էկրաններից այն կողմ ինչ֊որ օտարի հետ տեղի ունեցող իրականություն չէ, սա Արցախում ապրող ձեր քույրերի և եղբայրների ամեն օր խեղվող ճակատագիրն է։