Լրահոս
Օրվա լրահոսը

Եվգենի Սատանովսկի. Քանի դեռ ժամանակ կա՝ փրկել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, առաջին հերթին կանանց ու երեխաներին․ Ermenihaber

Հուլիս 15,2023 20:30

Ermenihaber․am – «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետ գոյություն ունի: Եթե ​​Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների փոխգործակցության արդյունքում այլ որոշում չկայացվի, ապա՝ այո։ Մնացած ամեն ինչը տեխնիկական հարցեր են»։

Այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում ասել է ռուս հայտնի գիտնական, քաղաքագետ Եվգենի Սատանովսկին՝ մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ 2025 թվականին ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից:

Հիշեցնելով հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված այսպես կոչված Շուշիի հռչակագիրը՝ Սատանովսկին նշել է.

«Պատերազմից հետո մեծ փոփոխություններ եղան. Թուրքիան Ադրբեջանի հետ ստորագրել է Շուշայի հռչակագիրը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. դրանից հետո Իլհամ Ալիևը հստակ ասաց՝ Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ Ադրբեջանի քաղաքացիություն են ստանում, ադրբեջանական անձնագրեր են ստանում և ապրում են այսօրվա Ադրբեջանի օրենքներով, կա՛մ հեռանում են։

Ըստ իս՝ այս իրավիճակում հայ ժողովրդին անհրաժեշտ է անել հետևյալը, քանի դեռ ժամանակ կա՝ փրկել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, առաջին հերթին կանանց ու երեխաներին։ Ինչ վերաբերում է այսօրվա թուրք-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներում Ղարաբաղում ապրող հայերի ապագային, ապա ես չեմ հավատում դրան, ինչպես նաև հայերի ապագային Թուրքիայում»,- եզրափակել է Սատանովսկին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31