Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի իշխանություններին խորհուրդ ենք տալիս զգոն լինել. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»

Հուլիս 15,2023 20:03

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երեկվա և Շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի այսօրվա հայտարարությունները բուռն արձագանք են առաջացրել այն շրջանակների ու ուժերի մոտ, որոնք, ցավոք, այս ծանր իրավիճակում պայքարի իմիտացիայով են զբաղված: Առայժմ չենք ուզում գնահատականներ տալ, նրանց բառապաշարն ու վարքագիծն արդեն իսկ ամեն ինչ ասում է իրենց մասին:

Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են նման վարքագիծ դրսևորողների ու այդպիսի հայտարարություններ անողների ետևում, առաջին հերթին արջի ծառայություն են մատուցում հենց Արցախի իշխանություններին: Իսկ Արցախի իշխանություններին խորհուրդ ենք տալիս զգոն լինել: Այս իրավիճակում երկիրը ներսից քանդելու, ատելություն ու պառակտում սերմանելու երևույթները պետք է բացառվեն:

Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ այս իրավիճակում մեզ համար ամենակարևորը Արցախի ժողովրդի հավաքական ցանկության ու նպատակի՝ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ ունենալու ուղղությամբ աշխատանքն է: Դրա համար մենք շարունակելու ենք անել հնարավորն ու անհնարինը:
Այս և նմանատիպ բոլոր մանիպուլյացիաներին մենք պատասխանելու ենք մեր գործով: Մեր սկզբունքները մենք հստակ հայտարարել ենք, ու մեր բոլոր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու ենք մեր հիմնական խնդրի վրա:

Արցախում ժամանակին յուրաքանչյուր ասված խոսքն արժեք է ունեցել, և յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրել իր ասածի համար: Վստահ ենք, որ շատ արժեքների հետ, Արցախում նաև դա է վերականգնվելու: Ոչինչ անհետ չի կորչում: Ժամանակը կգա, և ամեն մեկը պատասխանատվություն կկրի իր ասածների և արածների համար:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31