Լրահոս
Օրվա լրահոսը

Զառա Ամատունի․ Հեռախոսազանգերի հնարավորություն տրվել է բոլորին, բացառությամբ վերջին շրջանում գերեվարված երկու հայերի․ «Հրապարակ»

Հուլիս 15,2023 18:07

Անցած շաբաթ տեղեկացանք, որ Բաքվում մեր երկու գերի հայ տղաները դատապարտվել են 11,5 տարվա ազատազրկման, Արցախում էլ ծանր հումանիտար իրավիճակ է, եւ անգամ Կարմիր խաչն է դժվարությամբ օգնություն հասցնում կամ ծանր հիվանդներին դուրս բերում Արցախից։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։ «Բուժառուների հետ մեր աշխատանքը մենք իրականացնում ենք անմիջապես աշխատելով տեղի առողջապահական ծառայությունների հետ»,- ասաց նա։ «Ինչ վերաբերում է տեղափոխություններին, այսօր սկսվել են մեր տեղափոխությունները, եւ 11 բուժառու տեղափոխվել է Հայաստան՝ Լաչինի միջանցքով՝ մեր աջակցությամբ»։

Հայտնի է, որ Կարմիր խաչը մեր տարածաշրջանում գրասենյակներ ունի Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում։ Բայց Ադրբեջանը փորձում է Արցախում Կարմիր խաչի գործունեությունը պարտադրել Բաքվի միջոցով, որ վիզաներ ստանան Ադրբեջանից, Արցախ մեկնեն Ադրբեջանով եւ այլն։ Այս իրավիճակի մասին Ամատունին ասում է, որ Կարմիր խաչը մեկ միասնական կազմակերպություն է եւ իր միջնորդական դերն է իրականացնում։ Բոլոր գործողությունները՝ դեկտեմբերից սկսած, Լաչինի միջանցքով, ռազմագերիների ու այլ պահվող անձանց հետ կապված գործողություններն իրականացվում են իրենց բոլոր գրասենյակների համահունչ աշխատանքի արդյունքում։ Եվ երբ ասում են երկխոսություն, ոչ թե ԿԽՄԿ Հայաստանի ներկայացուցչությունն է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսում, այլ իրենց կազմակերպության Բաքվի գրասենյակը։ Նույնությամբ հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի իշխանություններին, իրականացվում են եւ քննարկվում են Հայաստանում կազմակերպության ներկայացուցչության պատվիրակների աշխատակիցների միջոցով։ Ցանկացած տեղափոխում իրականացվում է բոլոր որոշում կայացնողների հետ համատեղ, եւ սա արվում է Կարմիր խաչի երեք գրասենյակների միջոցով։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելուն, հարազատների հետ կապ հաստատելուն, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ այդ մասով աշխատանքներն ընթանում են իրենց ընթացակարգերի համաձայն։ «Վերջին տեսակցությունները տեղի են ունեցել բոլոր անձանց, որոնց պահման փաստը հաստատվել է մեր կազմակերպությանը, հունիսի վերջին, հուլիսի սկզբի օրերին»,- տեղեկացրեց ներ զրուցակիցը։

Կազմակերպության ներկայացուցիչները տեսակցել են հայ գերիներին, ինչ վերաբերում է տեսագրված ուղերձներին կամ հեռախոսազանգերին, նամակներին, բնականաբար, այս ամենի հնարավորություն տրվել է բոլորին, բացառությամբ վերջին շրջանում գերեվարված երկու հայերի։
«Նրանց հանդեպ կիրառվել է Կարմիր խաչի նամակների տեսքով կապի միջոցով հնարավորությունը ընտանիքների հետ»,- ասաց Ամատունին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31