«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, որում ըստ էության նշվում է, որ ՀՀ իշխանության` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունը հիմնովին փոխել է գործընթացի տրամաբանությունը:
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, վերոնշյալ հանգամանքը հաշվի առնելով, պետք չէ իրադրության պատասխանատվությունը երրորդ երկրների վրա գցել:
Պարզ ասած, ռուսական կողմն ասում է, որ եթե ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է, ապա մեզանից ի՞նչ եք ուզում` ակնարկելով, որ իրենց առաջադրած խաղի կանոններով, Արցախի ադրբեջանացում չէր ենթադրվում:
2022-ի Պրահայի հայտնի գործընթացից հետո, երբ Փաշինյանը բաց տեքստով մտադրություն հայտնեց ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ նրա թիմակիցներն ադրբեջանական թեզերով սկսեցին «հիմնավորել» Արցախի ադրբեջանական լինելը, ռուսական կողմն արդեն մի քանի անգամ է նմանօրինակ բովանդակության ազդակներ է հղում:
Կարդացեք նաև
ՌԴ-ից նաև ակնարկում են, որ 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն առնվազն ենթադրում էր կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հետաձգում, սակայն ՀՀ իշխանության նախաձեռնությամբ գործընթացում հիմք ընդունվեց ադրբեջանական օրակարգը:
Թուրքերը «Լաչին»ի միջանցքը փակեցին՝ 12 Դեկտեմբեր 2022-ին:
Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ 14 Մայիս 2023ին:
Ուրեմն դեռ կը սպասենք որ ՌԴ-ն բացատրէ թէ ինչո՞ւ,12 Դեկտեմբեր 2022-էն մինչեւ 14 Մայիս 2023, հինգ ամիսներ, նա չկարողացաւ կատարել իր պաշտօնապէս ստանձնած պարտաւորութիւնը, բանալով՝ Բերձորի միջանցքը:
Մ. Հայդուկ Շամլեան