Sport 24 կայքը գրում է, որ իրեն հայտնի են դարձել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Ուգոչուկվու Իվուի՝ Կազանի «Ռուբին» հավանական տեղափոխության մանրամասները:
Աղբյուրի տեղեկություններով հայկական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է $ 1,5 միլիոն, սակայն «Ռուբինի» ղեկավարությունը ցանկանում է նրան ձեռք բերել մոտավորապես $ 800 հազարով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ