Լրահոս
Օրվա լրահոսը

«Հստակ չդիրքորոշեցինք, թե վարչապետն ինչ մանդատով ու պահանջներով պետք է գնա Ալիեւի եւ Շառլ Միշելի հետ հանդիպման». Ռուբեն Վարդանյան

Հուլիս 15,2023 14:04

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղիղ եթերով դիմեց արցախցիներին եւ գաղափարակիցներին՝ անդրադառնալով Արցախում երեկ կայացած հանրահավաքին:

«Մենք ողջունում ենք Արցախում կայացած հանրահավաքը: Բոլորս միասին պետք է ցույց տանք մեր ուժը, միասնությունը, պայքարի ոգին, եւ այն, որ համաձայն չենք՝ Ադրբեջանը շարունակի  իրականացնել իր էթնիկ զտման ծրագիրն Արցախի դեմ: Այս պարագայում շատ կարեւոր է, որ ազնիվ խոսենք»,-ասաց նա ու մի քանի կետ առանձնացրեց:

«Այս իրավիճակում, որ այժմ գտնվում ենք, Համազգային շարժման ղեկավարը մեզ մոտ պետք է լինի մեր նախագահը եւ զորահրամանատարը, այո, ինքը հրապարակում էր, բայց ինքը պետք է ուղիղ խոսի ժողովրդի հետ, որովհետեւ դա իր պարտականությունն է: Որպես առաջին դեմք, պարոն նախագահ, դուք պետք է նորից վերաստեղծեք ձեր կապը ժողովրդի հետ: Դա դժվար է, բայց շատ կարեւոր է, որովհետեւ ասում ենք, որ կազմակերպված է պետության կողմից, իսկ դուք պետության ղեկավարն եք, ուրեմն ուրիշ կերպ չի կարող լինել: Ես գիտեմ՝ դուք չեք սիրում խոսել հրապարակում պատերազմից հետո, բայց մենք եկել ենք այն իրավիճակին, որ ձեր ուղիղ կապը ժողովրդի հետ շատ կարեւոր է:

Երկրորդը՝ մենք ճիշտ պահանջներ ենք դրել եւ ռուս խաղաղապահների առաջ, եւ Կարմիր Խաչի, եւ միջազգային տարբեր կազմակերպությունների, բայց չենք խոսել ամենակարեւոր կողմի մասին, որը ամենամեղավորն է այս իրավիճակի : Դա Հայաստանի իշխանությունն  է եւ Հայաստանի վարչապետը, որոնք ընդունել են Արցախը Ադրբեջանի կազմում եւ դրանով ստեղծել այս ամբողջ դժվարությունները, լուրջ խնդիրները՝ բոլորի համար: Ընդունել Արցախը Ադրբեջանի կազմում, միայն քաղաքական հայտարարություն չէ, այն բերելու է շատ ծանր եւ մեծ քանակի դժվարություններ:

Երրորդը՝ մենք մեր հանրահավաքին հստակ չդիրքորոշեցինք, թե ինչ մանդատով, ինչ պահանջներով պետք է ՀՀ վարչապետն այսօր  հանդիպման գնա Ալիեւի եւ Շառլ Միշելի հետ, ինչպիսին են մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, ՀՀ կառավարությունն ուղղակի փոխանցո՞ւմ է մեր դիրքորոշումը, իրե՞նք են որոշում, թե ինչ են ասելու, իրենք խորհո՞ւրդ են վերցնում մեզանից, թե հասկանալով իրենց պատասխանատվությունը , որ Արցախի անվտանգության երաշխավոր են, մեզ  հետ աշխատում են որպես ընդհանուր խումբ եւ անում են ամեն ինչ, որ իրենց պարտականությունները կատարեն»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31