Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչ «արտացոլա՞նք» եք ուզում, որ ՀՀ նոր՝ ՔՊ-ական զինանշանին պատկերվի, օրինակ՝ ուսապարկ, կամ էլ՝ Փաշինյանի «դուխով» կեպկան»․ «Փաստ»

Հուլիս 15,2023 12:34

Մենք նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէր վերբալ ոտնձգություններ անում ՀՀ զինանշանի և օրհներգի նկատմամբ: Նաև նշել էինք, որ փաշինյանական իշխանությունն ինտենսիվորեն լծվել է զինանշանը և օրհներգը փոխելու «գործին», իսկ հիմնական «քարշիչ ուժերն» էլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն են։ Վերջինս նույն օրը փաստացի հաստատեց մեր թերթի տեղեկությունները:

Ըստ Ժաննա Անդրեասյանի արձագանքի, «աշխատանքային գործընթաց չկա», բայց հարցը բարձրացվել է, պետք է քննարկվի և այլն, և այլն: Հասկանում ենք՝ ինչն է խանգարում ՔՊ-ին հատկապես մեր զինանշանում: Բա՛յց: Ամենից հետաքրքիրը. Փաշինյանի ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, թե (ուշադրություն). «Զինանշանը պետք է արտացոլի մեր այսօրվա պետությունը»: Ասել կուզի՝ եղած զինանշանը չի համապատասխանում այսօրվա պետությանը, չի արտացոլում այն, պատկերացնո՞ւմ եք: Դե ինչ, «արտացոլա՞նք» եք ուզում: Մրցույթի չմասնակցելու պայմանով առաջարկում ենք, որ ՀՀ նոր՝ ՔՊ-ական զինանշանին պատկերվի, օրինակ՝ ուսապարկ, կամ էլ՝ Փաշինյանի «դուխով» կեպկան, ձեռքի վիրակապն էլ հետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31