Մեր հրապարակումներում ներկայացրել էինք Գորիսում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երեք միջադեպ, որտեղ կրկին «փայլել» էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, իսկ վերջին էպիզոդում ուղղակի կրակել էր մի անձի վրա՝ պատճառելով վնասվածք։ Եթե այդ հրապարակումները չլինեին, գուցե քրեական գործ էլ չհարուցվեր, բայց դժվարությամբ, մի քանի օր անց իրավապահները գործ հարուցեցին, սպասեցին, մինչեւ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անհետանա, ու հետախուզում հայտարարեցին։
Այժմ քրեական գործ է քննվում, նրան մեղադրում են խուլիգանության եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Կա տուժող՝ 46-ամյա տղամարդ, որի ուղղությամբ Լիսկայի որդին կրակել է՝ վիրավորելով նրա ձեռքը։ Դատարանը բազմաթիվ քրեական պատմությունների հերոս Տիգրան Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Ըստ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ դեպքից անմիջապես հետո Տիգրան Խաչատրյանն իր մեքենան թողել է եւ այլ մեքենայով դուրս է եկել Գորիսից։ «Այս պահի դրությամբ տվյալներ, որ նա դուրս է եկել երկրից, առկա չեն, բայց որ նա թաքնվում է, փաստ է»,- ասաց խոսնակը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: