Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատերազմով «Հայաքվե»-ի անդամներին չէ, որ պետք է վախեցնեն․ «Առերեսում»

Հուլիս 15,2023 09:00

Վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում մի քաղաքագետ ՀՀ անվտանգության ծառայությանը կոչ էր արել «Հայաքվե» նախաձեռնության տակ ստորագրած յուրաքանչյուր տղամարդու անուն-ազգանուն խոշորացույցի տակ առնել: «Որովհետև սա պատերազմի նախաձեռնություն է, և եթե ՀՀ սահմաններին պատերազմական գործողություններ սկսվեն, առաջինը նրանց պետք է քշել ռազմաճակատ, հերիք եղավ իրենց հարևանի, բարեկամի արյան հաշվին քաղաքական խնդիրներ լուծեն: Սա դեռ արյան հարց էլ չէ, պետության հարց է: Այս մարդիկ պետության գլխին «դամոկլյան սուր» են կախել»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Հայաքվե» նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանը պատասխանելով հարցին, թե արդյոք պատրա՞ստ է «քշվել ռազմաճակատ»՝ մասնավորապես ասաց․ «Հայաքվե» նախաձեռնության նախաձեռնողները, հետագայում միացողները մեծ մասամբ այն մարդիկ են, որոնք պատերազմի ժամանակ գնացել են ճակատ, հայրենիքի ազատագրմանն են մասնակցել ու մասնակցում։ Եվ եթե վաղը դրա անհրաժեշտությունը լինի՝ նորից են մասնակցելու։ Եվ հետեւաբար պատերազմով մեզ չէ, որ պետք է վախեցնեն»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Հայաքվե»–ի նախաձեռնող խմբի լիազոր անձ, իրավաբան Արամ Պետրոսյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Եվ անդրադառնալով այն փաստին, որ առաջնագիծ ուղարկելը եւ ռազմական հավաքներին ուղարկելը շարունակվում է դիտարկվել որպես ընդդիմախոսների դեմ պատժամիջոց՝ Արամ Պետրոսյանն ընդգծեց․ «Հայրենիքն ու սահմանը պաշտպանելը, բանակում ծառայելը, սեփական ծնողին եւ երեխային պաշտպանելը տղամարդու արժանապատվությունն է, ոչ թե պատիժը։ Ցավոք, Հայաստանը կառավարում են այն մարդիկ, որոնք խուսափել, խուսափում եւ հետագայում էլ հաստատ խուսափելու են բանակից»։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։ Նախաձեռնությանը կարելի է միանալ մինչեւ օգոստոսի 19–ը՝ համայնքապետարաններում։

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31