Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անխուսափելի վերադարձ հին մեթոդներին

Հուլիս 15,2023 10:00

Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող պետություն ղեկավարել՝ նրա ղեկավարման 5 տարիները ողբալի արդյունքների են բերել: Սովորաբար, նման պնդումները լսելիս, իշխանության կողմնակիցները ոչ թե փորձում են ապացուցել, որ Փաշինյանը հանճարեղ ղեկավար է, այլ հարցնում են՝ «իսկ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կարողանո՞ւմ էին պետություն ղեկավարել»:

Իմ պատասխանն է՝ այո, որովհետեւ նրանք ղեկավարում էին իրենց ստեղծած համակարգը, որն ամբողջությամբ հիմնված էր կոռուպցիայի եւ անօրինականությունների վրա: Այդ պատճառով. ի դեպ, ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, որ 2018 թվականի հեղափոխությունն աղետ էր: Աղետը հեղափոխությունը չէր՝ մարդիկ իսկապես չէին ուզում ապրել այնպես, ինչպես ապրել են երկու տասնամյակ: Աղետը նոր համակարգ չստեղծելն էր՝ համակարգ, որը պահանջում է ավելի բարձր ինտելեկտ, ավելի խորը գիտելիքներ, ինչպես նաեւ սովորելու պատրաստակամություն եւ սխալներն ընդունելու կարողություն:

Պարզաբանեմ մի քանի օրինակներով: Հիմնավորված մեղադրանք առաջ քաշելու համար պետք է լինել լավ իրավաբան, բարձր պրոֆեսիոնալ: Քանի որ նման ունակություններ չկան, շատ ավելի հեշտ է քաղմասում ծեծուջարդ սարքել, իսկ այնուհետեւ՝ գրպանային դատարանի միջոցով «դակել» մեղադրական եզրակացությունը: Այսինքն՝ շարունակել անել այն, ինչն արվում էր «նախկինների» ժամանակ:

Ընդդիմախոսին նորմալ պատասխանելու (ոչ թե անկապ վիրավորելու) համար պետք է ունենալ խելք եւ համապատասխան փաստարկներ: Ավելի հեշտ է նրան բանտ նետել:

Եթե իշխանությանը դուր չի գալիս «Հայաքվե» նախաձեռնությունը, ապա քաղաքացիներին պետք է բացատրել, թե ինչու է այդքան հոյակապ Արցախն Ադրբեջանի կազմի մեջ «ինտեգրելը», եւ ինչու դա հանցագործություն չէ: Քանի որ դա նորմալ չեն կարողանում բացատրել, ավելի հեշտ է դիմել փորձված մեթոդների. 1/ սպառնալ ուսուցիչներին եւ բյուջետային այլ աշխատողներին, որ ստորագրելու դեպքում նրանց գործից կհանեն, 2/ տեղական խուժանի միջոցով հարձակվել ստորագրահավաքի կազմակերպիչների վրա:

Այդպիսով, ի հայտ են գալիս նոր «Լիսկաներ», նոր «Շմայսներ», կամ պայմանական «Լիսկաներն» ու «Շմայսները» դառնում են ՔՊ-ական՝ նրանց մեջ, այսպես ասած, արթնանում է «հպարտ քաղաքացին», ինչպես առաջ արթնանում էր «նժդեհական ոգին»: Ամեն ինչ, մի խոսքով, շարունակվում է նույն ոճով: Միակ տարբերությունն այն է, որ այդ համակարգը, ինչպես ասացի, ստեղծել են Երկրորդ եւ Երրորդ նախագահները: Իսկ ներկայիս վարչապետը ունակ չէ ո՛չ ղեկավարել այդ համակարգը, ո՛չ էլ նորը ստեդծել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան

    Գիտեք մեր երկրի ողբերգությունն որտեղ եմ ես տեսնում։ Այնտեղ, որ նույնիսկ Ձեզ պես կրթված և գրագետ մարդն կարող է մեղադրել երկրի նախագահներին առանց ապացույցի, պարզապես ,,սորոսական մեթոդիչկայով,, ասել կոռուպցիոն համակարգ և վերջ։ Ինչու առաջին նախագահի ժամանակ խուժանը չի հարձակվել՞ Ինչն է պատճառը , որ դա չեք մատնանշում։
    Իրականում կարող եք մեկ նախաձեռնություն հասարակական Հայաքվեի նման հիօշատակել, ազգային գաղափարով, ոչ թե ,, կոռուպցիա և պուտլեր,, որի նախաձեռնողին նախկինում ծեծել են։ Խնդրում եմ փաստով ասեք։
    Այո 2018 ԱՂԵՏ ԷՐ, որովհետև դրա իրական շահառուներն այլ տեղ էին։ Քանի չենք գիտակցել ազգովի, որ անվտանգային խնդիրներն շատ ավելի կարևոր են քան ենթադրյալ կոռուպցիան, մենք շարունակելու ենք անդունդը գլորվել

    • Հ. Շ. says:

      Փաստերը, կան: Այո, որոշ բաներ՝ կոպիտ սուտեր էին, կամ չափազանցութիւններ – ինչ որ բնական բան է, քաղաքականութեան մէջ -, սակայն կարելի չէ ասել որ փաստեր չկան: Եւ այլեւս անհնար է աչք փակելը, տուեալ սայթաքումների նկատմամբ: Թարմ օրինակ մը – եւ ասիկա դեռ միայն Հայաստանի մէջ գտնուածն է… – ՝ https://www.aravot.am/2023/07/14/1355159/

      Սակայն օրինական հետապնդումների պարագային, յստակ է որ վարչակարգը որոշած է թիրախաւորել միայն այն անձերը, որոնք կ’ուզեն տակաւին քաղաքական գործունէութիւն ունենալ: Մնացեալներից ոմանք՝ պետութեան վերադարձնում են իրենց ունեցուածքի մի մասը, եւ «ներում» ստանում: Ինչ որ սովորական բան է, որեւէ երկրում: Ոմանք ալ ուղղակի փախած են երկրից: Վայելելու համար դուրսը կուտակուած իրենց ունեցուածքը:

  2. Հ. Շ. says:

    Որպէս 33 տարիների գործօն իրաւաբան Քանատայում, եւ նաեւ, որպէս 2018ի աղէտաբեր Ապրիլից սկսեալ – Հայաստանի կապակցութեամբ – թունդ հակայեղափոխական, ներկայացնեմ հետեւեալ տեսանկիւնը ՝

    Ի սկզբանէ, Փաշինյանը չուզեց աւելի արմատական կերպով օրինական հետապնդումների ենթարկել նախկին վարչակարգերի անդամներն ու համակիրները, որոնց դէմ նա կրնար լուրջ թղթածրարներով ներկայանալ – իսկական – դատարանների առջեւ:

    Ինչո՞ւ: «Թաւիշ»ի տրամաբանութեամբ: Որու շնորհիւ է որ նա կարողացաւ տիրանալ իշխանութեան: Եւ որու շնորհիւ կը յուսար որ, անկէ ետք, կը յաջողի իր շուրջ համախմբել այլազան քաղաքական ուժեր, ներառեալ որոշ նախկիններ:

    Հիմա էլ, նա պահում է դեռ այդ յոյսը, եւ այդ պատճառով է որ աւելի նշանակալից բաներ չի անում, ջանալ պատժելու համար անցեալի յանցաւորները:

    Ի զուր յոյս է, անշուշտ:

    Եւ այսուհետեւ՝ ափսոս:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Հայ says:

    Կոռուպցիան և անօրինականությունները դրանք չեն այն չարիքները,որոնց համար վերջին 2 նախագահները գնացին պատմության արխիվ։
    Ամենավատ չարիքն այն էր,որ նրանք վերացրել էին ընտրական համակարգը։
    Ազնիվ ճանապարհով ընտրված նախագահին շատ մեղքեր են ներվում,բայց ինքնակոչին՝ ոչ մի։
    Հիմա,որոշ չափով կա ընտրության իրավունք,Նիկոլը վատն է՝ ընտրեք ինձ,կամ Սերժին,կամ ինձ … Մանե Թանդիլյանին ընտրեք,գեղեցիկ խոսում է,վառ շորեր է հագնում,Ռուբեն Վարդանյանի ռեսուրսներ է սկուտեղի վրա մեզ խոստանում։ Ի վերջո ինքներդ կարող եք առաջադրվել…

    • Հ. Շ. says:

      Նախկինների ընտրական, յաճախ չափը-անցնող «ճարպիկութիւններին» հետ, ես խնդիր չունէի: Քանի որ կը կարծէի թէ նրանք ուժեղ, կարող եւ ատակ մարդիկ են, լուրջ ազգային ծրագիրներ ունին, գիտեն թէ ինչ են անում, եւայլն. Եւ ամէն դէպքում, Հայաստանի նման երկիրներում, անհնար բան է՝ արեւմտեան չափանիշներով որեւէ ժողովրդավարութիւն:

      Հիմա սակայն շատ յստակ դարձաւ որ նախկին իշխանաւորները, կատարեալ պարապ-տակառներ էին: Շարլաթաններ:

      Ես ալ, ուրեմն, անոնցմէ խաբուեցայ: Բայց գոնէ ոչ՝ Փաշինյանից: Քանզի շատ յստակ է նաեւ որ վերջինս իր անպարագի՜ծ խոստումների մի չնչին տոկոսը անգամ, չկարողացաւ իրականացնել: Եւ իշխանութիւնը պահելու համար, հարկադրուեցաւ ինք ալ, հիմնականօրէն, դառնալ նախկինների նման: Սակայն նրանցից աւելի վարպետ է, քաղաքականութեան մէջ: Ափսոս, որ իր այդ տաղանդը – եւ բացառիկ ժողովրդականութիւնը – չգործածեց, առանց պատերազմի վերջ դնելու համար Արցախի խնդրին: Այդ քաջութիւնը, չունեցաւ:

  4. 1. Պարոն Հայ «Ազնիվ ճանապարհով ընտրված նախագահին շատ մեղքեր են ներվում,բայց ինքնակոչին՝ ոչ մի։ Հիմա,որոշ չափով կա ընտրության իրավունք,Նիկոլը վատն է՝ ընտրեք ինձ,կամ Սերժին,…» ա) Խնդրում եմ թվեք ցուցակը ներվող «շատ մեղքերի»: բ) Ինչ է նշանակում «Նիկոլը վատն է» օրենքի կիռարման առումով. մտահոգված եմ` եթե նա ազգի անազնիվ ներկայացուցիչ է, բայց լինելով ճարպիկ քաղաքական գործիչ ազգի առաջնորդ է ընտրվել ազնիվ ուղիով ապա «շատ մեղքեր»-ի ցանկը ունի ազգի լինելիության կարևորություն:
    2. Պարոն Աբրահամյան. ասելուց հետո «Նիկոլ Փաշինյանը չի կարող պետություն ղեկավարել…», «ունակ չէ ո՛չ ղեկավարել այդ համակարգը, ո՛չ էլ նորը ստեդծել…» հայտարարել որ «ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, որ 2018 թվականի հեղափոխությունն աղետ էր» պարադոքս է: Պետության ղեկին մեկն է ով չի կարող, ունակ չէ, ստեղծող չէ,… ու նրա այս ղեկը ձեռքը վերցնելու գործողությունը ( 44-օրյա պատերազմ ու հայ պետականության փլուզումը) աղետաբեր չհամարելը տարօրինակ է:
    3. Պարոն Հ.Շ. « …իր անպարագի՜ծ խոստումների մի չնչին տոկոսը անգամ, չկարողացաւ իրականացնել:» Չկարողացավ որովհետև ունակ չէ, ստեղծարար չէ (Ա.Ա.): Չկամեցավ իրականացնել` Դուք երևի չեք պատկերացնում թե ինչպիսի բարդություններ կարող է ունենալ Ն.Փ.-ի մանկությունն ունեցած մեկը: Ես գիտեմ այլ օրինակներ: Կարդացեք, խոսեք հայաստանցիների հետ, որ պատկերացում կազմեք Ն.Փ.-ի ատելության թափը ամեն հայկականի դեմ… Իմ կարծիով Դուք շատ ներողամիտ եք երբ կշեռքի նժարների վրա դրած իր արած և գալիք չարիքների աղետալի քաշը համեմտում եք իր «շնորքների» քաշի հետ (…իշխանութիւնը պահելու համար, հարկադրուեցաւ» ինք ալ, հիմնականօրէն, դառնալ նախկինների նման: Սակայն նրանցից աւելի վարպետ է, քաղաքականութեան մէջ:) Միակ ափսոսալու տարրը այս ԱՂԵՏԻ հետևանքում հայ ազգն է, որի մտավորականությունը բացի իրար մկնաբանելուց ու ջուրը մի գավաթից մյուսը լցնելուց այլ բան չի ստեղծում: («Ափսոս, որ իր այդ տաղանդը – եւ բացառիկ ժողովրդականութիւնը – չգործածեց, առանց պատերազմի վերջ դնելու համար Արցախի խնդրին: Այդ քաջութիւնը, չունեցաւ»): Ոչ, պարոն Հ.Շ. քաջությանը հերթ չի հասել ու չի գալու այն: Նա խնդիրը լուծում է` “Չկա Արցախ, չկա ղարաբաղցի” բանաձևով: Նա իր ամբողջ տաղանդը ներդրեց ղարաբաղցիների դեմ Հայաստանում բուծված ատելության հիման վրա: ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2018-ԻՑ ԳՈՐԾՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԸ ՍՆՎՈՒՄ Է ՀԱՅԸ-ՀԱՅԻՆ ԱՏԵԼՈՒ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ. ՆԵՐԿԱՆԵՐԸ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԴԵՄ, ՉՈՒՆԵՎՈՐՆԵՐԸ ՈՒՆԵՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ, ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ, ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ ՂԱՐԱԲԱՂՑՈՒ ԴԵՄ: ՍԱ Է ԱՂԵՏԸ: Ինչպես ռուսն է ասում զատո դուխով ազատ ընտրում ենք նախագահ:

    • Հ. Շ. says:

      Իմ հասցէին ձեր ըսածներու հիմնական կէտերի հետ, համաձայն եմ: Սակայն մէկ տարիէ ի վեր, ես եմ որ երեւի չեմ կարողանում ինքզինքս լաւ բացատրել:

      Ամէն – հիմնաւորուած – վատ բան, որ այսօր կ’արտայայտուի Փաշինյանի դէմ, յստակօրէն եւ լիովին նախատեսելի էր՝ 2018ի գարնան: Ահազանգներ ալ հնչեցին, թէկուզ արդէն մեկուսացած, լուսանցքը նետուած հայերու կողմէ: Սակայն էն վախտ, տեղի չունեցաւ դիմադրութիւն: Ոմանք խանդավառութեամբ միացան Փաշինյանի ղեկավարած շարժումին, ոմանք ինչ-ինչ հաշիւներով համագործակցեցան նրա հետ, իսկ մնացեալ բոլորն ալ՝ լռեցին: Համայն հայութիւնը, նուազագոյնը՝ ենթարկուեցաւ տեղի ունեցածին:

      Հետեւաբար, անարդար է հիմա այպանել՝ Փաշինյանը:

      Նամանաւանդ անոնք, որոնք միայն Նոյեմբեր 2020էն ետք է որ սկսան, այլեւս առանց որեւէ հաշիւի, լրիւ անկեղծութեամբ եւ անխնայ կերպով, քննադատել Փաշինյանը, կարելի չէ լսել, առանց խոր նեղութիւն զգալու: Իմ պարագայիս, այդ ներքին անասելի նեղութիւնը կ’արտայայտուի, Փաշինյանը նկատմամբ՝ բարեացակամութեամբ: (Այստեղ ալ սխալ չհասկցուիմ, այս թերթի խմբագիրը մաս չի կազմեր այդ անարժան դասակարգին: Սակայն իր գրածները առիթ կու տան, որ այդ միւսներին հակազդեմ: )

      Նաեւ, ասպարէզով իրաւաբան եմ, եւ այս հանգրուանին, իր դէմ ուղղուած իրապէս անճոռնի, անհեթեթ եւ էժանագին մեղադրանքներին դէմ – զզուելի ընդդիմադիրների կողմէ արձակուած -, Փաշինյանը իրաւունք ունի բովանդակալից պաշտպանութեան:

  5. Aha says:

    I agree with Svetlana that the NP brand is to sow discord among the Armenians and thus to rule over a divided elite. For me the official start of all that was during the March one protests of 2008 when NP was yelling – Let’s free our capital from degenerate Karabaghtsis. So he had no complexes to play on and amplify the tensions that already existed within Armenians and eventually turn them into poison.

    Rivalries of the sort are folkloric and mild and existed among different communities of Armenians throughout the world. For example, the Lebanese Armenians have always had a superiority complex with respect to the Syrian Armenians, but it never went so far as to turn into hatred. Political forces never manipulated those rivalries, no Dashnak, Ramgavar, or Hunchak leader ever yelled let’s kick the degenerate Syrian Armenians out of our beloved Beirut (even if Lebanon and Syria were at war). NP played on the dark side of the Armenian people and was able to divide the nation’s able forces.

    The 2018 revolution was in itself not a tragedy, it could have been a positive step to empty Armenians of their frustration and energize them with a more positive attitude towards the future (having been in Armenia in 2016-2017 I confirm that every meal, every toast, every gathering was spiced with insults towards the government, Serj, Robik, Levon). The real problem for me is the time lapse 2018-2020 when everything went wrong. People who were not under the propaganda spell of the regime were able to see the train crash in slow-motion. they tried to warn again and again but to no avail.

    Only one positive point until now, and I’m touching wood as I write this. Thank god we didn’t have civil war.

  6. Մաս II.
    Ես համաձայն եմ, որ նույնիսկ Ն.Փ. ունի իրավունք լինել լսելի նախքան պատժվելը: Բայց մոտիկից (ի տարբերություն Ձեզ) ճանաչելով այսօրվա իշխանավորների ցինիզմը ու սպիտակը սև (և հակառակը) անվանելու տաղանդը (վարպետ բառը ափսոսում եմ օգտագործել այս տխուր շարադրանքում) հայտնեմ Ձեզ հետևյալ մտավախությունս. այն պահին երբ Դուք գրում էիք “Նաեւ, ասպարէզով իրաւաբան եմ, ….Փաշինյանը իրաւունք ունի բովանդակալից պաշտպանութեան:”-ը, նա գրեց հրահանգ որ մի նոր օրենք ընդունվի: Ինչի՞ վերաբերյալ` «…կամայական անձ, ով հարցականի տակ է դնում գործող վարչապետի սխալ չլինելը, վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգության համար, խաղաղությանը ամբողջ աշխարհում և հետևաբար պետք է անմիջապես ձերբակալվի»: Թվում է կատակ է, բայց հիշենք 2018-ի գարունը ու համեմատենք գալիք աշնան տագնապները` գարնանը ցանում են հայտարարությունների սերմեր, աշնանը բերքահավաք են անում պայմանագրեր, համաձայնություններ.. Կար ժամանակ երբ Հայաստանում Ոսկե Աշուն փառատոններ էին, խաղողի բերքահավաքից էին խոսում մարդիկ: Հիմա խոսում ենք թե Ալիևը ի՞նչ է ուզում ստանալ Հայաստանից այս աշնանը…
    Մերժենք հարմարվորղականությունը: Նույնիսկ (կամ մանավանդ) երբ նա շատ հաճելի է շարադրված: Ուշադրություն, ես չեմ ասում մերժել խոսելու իրավունքը նախքան պատժամիջոցի որոշումը: Ո՞ւնենք իրավաբանների համայնքում մեկին ով Ն.Փ.-ի պես ճարտախոս է: Եթե ոչ, ապա նա խնդիր չի ունենա խաբել, խոսքակոխ անել կամայական տրիբունալ: Եվ ահա այս տաղանդի համար է որ նա անգնհատելի է հայության թշնամիների համար: Դուք, անձամբ, կկարողանաք դիմակայել նրա վարպետությանը խաբելու, թեման այլ հարթություն տանելու, “խեղճ-ու-կրակ” ժողովուրդը ոտքի կանգնեցնելու հմտությունը…իր անձը փրկելու համար` կոռուպցիան էլ ինչպես է լինում:
    Ներեցեք, երկար ստացվեց:

    • Հ. Շ. says:

      ճիշդ եւ հետաքրքրական բաներ էք ասում, իմաստալից վկայութիւններ էք տալիս

      այս հանգրուանին սակայն, իմ հիմնական խնդիրս այն է որ՝ Փաշինյանը չդառնայ քաւութեան նոխազ

      այո, այլազան նիւթերի կապակցութեամբ, ինք շատերին դարձնում է քաւութեան նոխազ, իր ու իր վարչակարգի սխալների եւ յանցանքների համար, բայց դա չի նշանակում որ այս աւանդոյթը պէտք է շարունակենք, յաւերժապէս

      ես ալ խզուեցայ բազմաթիւ ընկերների, բարեկամների, ազգականների հետ, 2018ի պատճառով…

      անհրաժեշտ է, Հայ Ազգին համար կենսական է, որ այս դժոխածին վարչակարգը վերջ գտնէ. եւ դրա բոլոր յանցաւոր անդամները կրեն՝ Աղէտին վերաբերեալ իրենց առաջին գիծի պատասխանատւութեան հետեւանքները

      սակայն անարդար կը լինի որ, շատ մը ուրիշներ, այժմու ընդդիմադիրներ, «անպարտ արձակուին»… թերեւս նոյնիսկ «հերոսանան», որ կարողացան մեզ ձերբազատել Փաշինյանից… մեր գլխին իրենց բերած՝ Փաշինյանից…

      համբերութիւն Ձեզի

  7. Պարոն Հ.Շ.,
    Մաս I.
    Ես ողջունեցի *Մերժիր Սերջին* շարժումը 2018-ին, բայց արդեն մայիսին ինձ համար պարզ էր թե ինչ է եկել նրան փոխարինելու` *կամ ես կամ ոչ ոք*-ը եղավ մայիսին: Դրան հետևեց *ինչ կուզեմ էն էլ կստորագրեմ*-ը… Ամեն առիթով արտահայտել եմ իմ խորը անհանգստությունը: Կարդացի իր կենսագրությունը, գրած հոդվածները… 2018-ին էր` հյուր էի մի բարձրակիրթ ընտանիքում. երբ սկսեցի խոսել Ն.Փ.-ի ծրագրերի մշուշոտ լինելու վերաբերյալ, դիմացիս նստած երիտասարդը համարյա բղավեց. *Չեմ թույլ տա քննադատել Ն.Փ.-ին*: Բոլորը լուռ շարունակեցին ուտել-խմելը, կենացներ եղաՆ: Ես հրաժեշտ տվեցի և հեռացա: Այդ բարեկամի տունը ես ոտք չեմ դնում այլևս: Չհարմարվել է պետք:
    Ես հասկացա, որ Դուք չեք ապրել սովետական Հայաստանում, կարդացել եք, բայց չեք կրել Ձեր անձի վրա անձի-պաշտամունքի շնչառության զզվելի հոտը-համը, վախի ու քծնանքի գարշելի մտնոլորտը: Մենք` հայաստանցի հայերս, կրում ենք հիշողությունը: Ովանք լքեցին երկիրը որ այլևս երբեք չլինեն դրա զոհը, այլոք հայացքները գետին են ուղղում, որ չկարդացվի իրենց անհամաձայնությունը: Այս օրերին, հայաստանցիների մեծամասնությունը նորովի ընդունել է խաղի այդ սովետական-նախկինների կանոնները (Ա.Ա.)` կյանք են կառուցում, *տուն պահում*, երեխա դաստիարակում, … Նախկինները փոխարինվեցին նախկին-նախկիններով` անձի պաշտամունքը օրինականացված, խղճով գռփող ազնիվ իշխանավրը, ինժեները բոմժ է, երեխան երազում է դառնալ ոստիկան…. Ազգային աղետը և հասարակական կոռուպցիան ա՞յլ կերպ են լինում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31