Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ աշխատակազմը պարգեւատրում կստանա

Հուլիս 15,2023 00:05

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.07.2023թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 80%-ի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար     Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                               

Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31