Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ ՍԴ-ում. գույքը վաճառել էին, համասեփականատիրոջը չէին տեղեկացրել

Հուլիս 15,2023 12:30

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով «քննեց» Սուսաննա Բազիկյանի ներկայացուցչի՝ Կ. Թունյանի դիմումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ս. Բազիկյանի դիմումը մուտքագրվել էր ՍԴ-ում այս տարվա մարտի 27-ին: Բազիկյանը մինչ ՍԴ դիմելը երեք ատյանի դատարաններով է անցել, Վճռաբեկը բեկանել է գործը, փաստելով. «Ս. Բազիկյանը տեղեկացված չի եղել իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի գործընթացի վերաբերյալ, քանի որ գործում բացակայում են ապացույցներ ինչպես սնանկության գործով կառավարչի, այնպես էլ դատարանի կողմից այդ գործընթացի մասին Ս. Բազիկյանին տեղեկացնելու վերաբերյալ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարեւորում է, որ Ս. Բազիկյանը, լինելով գրավի առարկա գույքի համասեփականատեր, պետք է իրական հնարավորություն ունենար մասնակցելու գրավի առարկա գույքի վաճառքին վերաբերող գործընթացին, այդ թվում` իրական հնարավորություն ստանալով օգտվելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով իր համար սահմանված երաշխիքներից»:

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանի 15.08.2016 թվականի որոշումն ուղղակիորեն շոշափել է Ս. Բազիկյանի իրավունքները եւ օրինական շահերը, մինչդեռ այդ հանգամանքն անտեսվել է վերաքննիչ դատարանի կողմից:

Հուլիսի 7-ին հրապարակված ՍԴՈ -1693 որոշման (27 էջ էր) համաձայն՝ «Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 337-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31