«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է Ֆրանսիայի ազգային տոնը և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի ժողովրդին ու նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերազմի ու խաղաղության փորձությունների օրերին Հայաստանի ու հայերիս կողքին լինելու համար: Աշխարհաքաղաքական փոփոխությունների ու ԵՄ անվտանգային նոր ճարտարապետության ձևավորման մեջ կարևորելով Ֆրանսիայի ներդրումը՝ ակնկալում ենք երկու պետությունների առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը իբրև փոխշահավետ օրակարգ, որ ներառում է ոչ միայն քաղաքական, այլև՝ ռազմական, էներգետիկ անվտանգություն, տնտեսական համագործակցություն:
Լինելով ամբողջ աշխարհում ժողովրդավարական արժեհամակարգի ջատագով՝ Ֆրանսիան միշտ իր վճռական խոսքն է ասել ի պաշտպանություն ժողովուրդների ինքնորոշման և մարդու իրավունքների պաշտպանության:
Կարևորելով մեր տարածաշրջանում խաղաղության և զարգացման Ֆրանսիայի ներդրումը՝ շնորհակալ ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանն աջակցության, ՀՀ-ում ռազմական կցորդ նշանակելու, Հայաստանի ու Արցախի խնդիրները մշտապես ուշադրության առանցքում պահելու, Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրենց հայրենիքում ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Կարդացեք նաև