Երեկ Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում Սուրբ և անմահ պատարագ է անցկացվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնաց, Սուրբ աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի ներկայությամբ։
Պատարագից հետո Խծաբերդում գերեվարվածների հարազատները մոտեցել են նրան՝ խնդրելով փոխանցել Հռոմի պապին՝ բարեխոսելու, օգնելու վերադարձնել իրենց որդիներին։
Կարդինալ Պիետրո Պարոլին ասել է․ «Իրոք ձեզ մոտիկ ենք, սրտանց ձեզ մոտիկ ենք։
Իմ մարդասիրական առաքելության նպատակն այս պահին ճիշտ սա է, որպեսզի տեսնենք, հնարավորության սահմաններում եթե գոնե ոչ բոլորին, մի մասին կարողանանք վերադարձնել տուն։
Կարդացեք նաև
Նաև Բաքվում ենք խոսել այս հարցի շուրջ, առայժմ, այս պահին կոնկրետ մի արդյունք չենք գրանցել, բայց առաջին քայլերը կատարել ենք և հույս ունենք, որ հետագայում, շուտով կկարողանանք այս հարցը լուծել։
Սրբազան Պապը, ինչպես և դուք խնդրել եք, ամեն հնարավոր բան անում է այս ուղղությամբ, որպեսզի գերիներն ազատ արձակվեն և վերադառնան տուն։ Սրանք քայլեր են, որոնք նպաստելու են խաղաղության հաստատմանը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ