Իրանական մեդիադաշտում արդեն ավելի բաց ձևակերպումներով շրջանառվում են Վելայաթիի հոդվածի հիմնական շեշտադրումները, այն է՝
Թուրքիան վստահելի չէ, ու չպետք է Կովկասի հարցում նրա հետ գործարքի գնալ (այս համատեքստում Վելայաթին հիշեցրել էր Սիրիայից մինչև Ուկրաինա ՌԴ նկատմամբ Անկարայի քաղաքականության փոփոխությունները, այդ թվում՝ «Ազովի» հրամանատարներին հանձնելու դեպքը)։
Պետք է հաշվի առնել Իրանի շահերը, իսկ Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայությունը թույլ չտալու հարցում միայն կարող է օգնել Իրանը (հոդվածում Վելայաթին օրինակ էր բերել Սիրիայում Իրանի ու ՌԴ համագործակցությունը՝ բառացի ընդգծելով, որ երկու երկրները կանգնեցրել են Սիրիայում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը)։
«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք
Կարդացեք նաև