Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է,  ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների. Գուրգեն Ներսիսյան

Հուլիս 14,2023 22:40

Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն վերջին երկու օրվա աշխատանքները, երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև կորոշենք հետագա անելիքները:

Ի դեպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդեն տեղադրվել են:

Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է,  ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների:

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ով քեզ ու Արայիկին մի աննշան քննադատում է, որակավորում ես որպես խառնակիչ կերպար։ Արցախի էս ծանր վիճակում խառնակիչ կերպարներ մի փնտրի, Վիտոյին բաց թողեք, բոլորով ավելի համախմբվեք և Ռուբեն Վարդանյանի ինտելեկտն ու մեծ կապերը օգտագործեք։ Դու հո լավ գիտես, որ Արցախի վիճակը նիկոլն է վատացնում և ճանաչում է ադրբեջանի կազմում, իսկ դուք Վիտոյին եք կալանավորում, Ռուբեն Վարդանյանի պես հայրենասեր ու խելացի մարդուն ասպարեզից հեռացնում: Բռունցքվել է պետք եղբայր և օգտագործել բոլոր կարող ու արժանավոր մարդկանց ներուժը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31