Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իր կուսակիցներին մեկին՝ Կ․Մ․-ին, կանչել են քննչական կոմիտեի հետևյալ գրառման համար․ «Մյուս անգամ խնդրում ենք դրոշի տեղը ադրբեջանական այլ իր վառել, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի թրաշը»։
Նարեկ Միրզոյանը իր գրառումը վերնագրել էր․ «Զավեշտների շարքից» ու նշել, որ Կ․Մ․-ին հարցաքննության են հրավիրել հրապարակային բռնության կոչ անելու հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Aravot.am-ը հետ զրույցում Կ․Մ․-ն պատմեց, որ իրեն պաշտոնապես հրավիրել են քննչական կոմիտե՝ որպես վկա։
«Սկզբում մտածեցի՝ լավ, ի՞նչ արած կլինեմ, որ բռնության կոչ է դիտարկվել։ Տեղում տեղեկացա, որ ինձ հրավիրել են հումորային գրառմանս պատճառով։ Այդ գրառման տակ մեծ մասը ծիծաղի նշան են դրել՝ ցույց տալով, որ հասկացել են իմ հումորը։ Երբեք մտքովս չէր անցնի, որ հումոր անելու համար մի օր կհայտնվեի քննչականում կամ ինձ կկասկածեին իբրև թե հրապարակային բռնության կոչ անելու համար»,-ասաց Կ․Մ․-ն։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ