Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհվածի հայր Գարիկ Գալեյանին մեղադրանք են առաջադրել՝ դատախազության դիմաց միջադեպի գործով

Հուլիս 14,2023 19:01

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտարարել է, որ ծանուցմամբ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին կանչել են Քննչական վարչություն, իրենք ներկայացել են ու պարզել հետեւյալը. «Գարիկ Գալեյանին մեղադրանք են առաջադրել 2022-ի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով:

Այդ գործով շուրջ 1 տարուց ավելի որեւէ քննչական, դատավարական գործողություն չի իրականացվել, ծնողներից որեւէ մեկին չեն հարցաքննել: Դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել ենք բացատրություն, դեպքի մասին հայտնել ենք: Մենք ունենք վնասվածքներ, այսինքն՝ Գարիկ եւ Արթուր Գալեյանն ու Վահիկ Սահակյանը, սակայն այդ գործով մեղադրանք է ներկայացվում Գարիկ Գալեյանին»,- ասաց պաշտպանը՝ հավելելով՝ թե ինչու են հիմա դա անում, այդ մասին կխոսի մի քանի օրից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31