Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան․ «Արցախը չի կարող հայության հետագա հանգիստ կյանքի վճարը լինել»

Հուլիս 14,2023 17:49

«Արցախը չի կարող հայության հետագա հանգիստ կյանքի վճարը լինել։ Դա հայության ողբերգությունների նոր սկիզբն է լինելու»,-այս մասին այսօր ԵՄ պատվիրակության գրասենյակի առջեւ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

ՀՀԿ երիտթեւն այսօր Եվրոպական միության պատվիրակության շենքի առջեւ բողոքի ցույց է անում ի աջակցություն Արցախից հնչող կոչերի։ Այս բողոքի ցույցով, ինչպես ասաց Զաքարյանը, փորձում են միջազգային մի շարք կառույցներում իրենց ձայնը բարձրացնել, այն կառույցներում, որոնք հանձնառու են մարդու իրավունքների համար։

Արցախի Հանրապետությունն ու արցախցիներն, Զաքարյանի խոսքով՝ այսօր օրհասական վիճակում են, ուստի պետք է կոչ անել ամբողջ հայությանը ոտքի կանգնել ու համախմբվել Արցախի խնդրի շուրջ։

«Այս իշխանություն կոչվածներն իբրեւ թե իրենց հաշվարկների հիմքում փորձում են դնել՝ Արցախը տանք ու լավ ապրենք, բայց չի՛ լինելու այդպիսի բան։ Նախ՝ Արցախը տվողն իրենք չեն, իրենք չեն Արցախը անկախության եւ ազատության ճանապարհին դրել, որ հիմա էլ Արցախը տալու մասին խոսեն կամ Արցախի առեւտրի շուրջ բանակցություններ կազմակերպեն»,-ասաց Զաքարյանը։

Զաքարյանի դիտարկմամբ՝ այս օրհասական պահին քաղաքականություն անելը անբարոյական է․ «Եվ եթե Հայաստանի իշխանությունները դավադիր գործողություններ են անում, դա իրավունք եւ հիմք չպետք է տա միջազգային հանրությանը հետեւել եւ ասել՝ դե եթե Նիկոլը համարում է Արցախը Ադրբեջան, ուրեմն վերջ, կարելի է խնդիրը համարել լուծված։ Հայ ժողովուրդը չի համարում Արցախը Ադրբեջան։ Արցախը հայ ժողովրդի սեփականությունն է»։

Նրա խոսքով՝  մեր ժողովրդի 90%-ից ավելին չի համակերպվում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում․ «Սա համաժողովրդական խնդիր է, սրա մասին պետք է բարձրաձայնել եւ այս պարագայում միջազգային հանրությունը այլ անելիք, քան ավելի լուրջ վերաբերվել Արցախի խնդրին, չի ունենալու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31