Հուլիսի 14-ին Ստեփանակերտում երկրի իշխանությունների կողմից հրատապ հրավիրված հանրահավաքը` անդառնալիության շեմին հասած Արցախում օրեցօր ուժգնացող մարտահրավերները արժանապատվությամբ հաղթահարելու և ինքնորոշման իրավունքի համար պայքարը շարունակելու բացառիկ հնարավորություն կարող էր դառնալ:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, երկրի համար բախտորոշ այս օրերին պայքարի իր բանաձևը բազմիցս հնչեցրել է և պատրաստակամություն հայտնել` կանգնել յուրաքանչյուրի կողքին, ում պարզած պաստառին գրված է՝ «Ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ»: Հենց այս դիրքորոշմամբ շարժման մասնակիցներն առաջիններից էին, որ արձագանքեցին համաժողովրդական հանրահավաքի կոչին, սակայն ստիպված ենք ափսոսանքով արձանագրել, երկրի իրական վիճակի ու հանրահավաքին հնչած ուղերձների անհամաչափության փաստը:
Մենք անընդունելի ենք համարում, որ այս պատասխանատու իրավիճակում Արցախի Հանրապետության Նախագահն իր խոսքը չուղղեց ժողովրդին և նման օրհասական պահին նրա լռությունն արդարացված չէր:
Հանրահավաքին կոչ հնչեց ուղղված բոլորին, բացի ՀՀ կառավարությունից, որը փաստացի ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս:
Կարդացեք նաև
Ոչ մի ուղերձ չհնչեց վաղը Բրյուսելում սպասվող բանակցություններին ընդառաջ:
Դատապարտելի ենք համարում, որ չհնչեց որևէ խոսք ի աջակցություն Արցախի իրավունքները պաշտպանող Հայաքվեի գործընթացի:
– Մենք չենք կարծում, որ մինչև վերջ անկեղծ զրույց գնաց ժողովրդի հետ: Անընդունելի ենք համարում հուսահատության տանող տրամադրություններ սերմանելը. 90-ականներին մենք շատ ավելի բարդ իրավիճակներ ենք հաղթահարել և դա հաջողվել է անվերապահ միասնության շնորհիվ:
Այս համատեքստում հայտարարում ենք, որ մեզ համար կարմիր գիծ է՝ Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամ-Ստեփանակերտ երթուղին, եւ մենք թույլ չենք տալու հատել այն, որովհետև պատմությամբ հաստատված փաստ է՝ Աղդամի ճանապարհը՝ ճանապարհ է դեպի Սումգայիթ:
Արցախի անվտանգության և զարգացման ճակատ
<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpermalink.php%3Fstory_fbid%3Dpfbid0cCsLVDckcM1Jep7QtLiL17RN6csnp6sCskVisaWS4DmBADwSpkgtqnWfUc7ww3JRl%26id%3D100092774383652&show_text=true&width=500" width="500" height="587" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share"></iframe>