Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնել է Արցախի հայերի կեղծ բանտարկությանը` նպատակ ունենալով ապահովել Արցախի թանկարժեք մետաղների հանքարդյունահանումը. «Թաթոյան» հիմնադրամը խմբային հայց է ներկայացրել

Հուլիս 14,2023 16:39

2023թ. հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գործադիր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ:

Հայցն այն մասին է, որ պատասխանող Վազիրին օգնել և նպաստել է Խոշտանգումների զոհերի պաշտպանության ակտի խախտմանը, ինչպես նաև օգնել և նպաստել է Արցախի հայերի կեղծ բանտարկությանը` նպատակ ունենալով մուտք գործել և ապահովել Արցախի թանկարժեք մետաղների հանքարդյունահանումը:

Գործը կոչվում է Լալաբեկյանն ընդդեմ Վազիրիի և վերաբերում է մոտ 120 000 մարդկանց, որոնք արդեն 7 ամիս է ինչ ենթարկվում են շարունակական տառապանքի` Ադրբեջանի կողմից ենթարկվելով ֆիզիկական մեկուսացման և շրջափակման:

Փաստաբաններ՝ Արման Թաթոյան, Գառնիկ Քերքոնեան, Էլիզաբեթ Ալ-Դաջանի, Անի Նազարյանի, Լաուրա Սեֆերյան, Կարօ Ղազարեան:

Գործի ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով` tatoyanfoundation.org

Հետագա հարցերի համար կարող եք դիմել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ:

Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31