«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախում յոթ ամիս շարունակվող պաշարումը աստիճանաբար վերածվում է ցեղասպանության, երբ արդեն մեկ ամիս է՝ մեր հայրենակիցները ամբողջովին զրկված են սննդից, դեղորայքից։
Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը մեզ համար զարմանալի չէ և այն չի դադարելու առանց մեր ուժի և կամքի։
Ռուս խաղաղապահների և միջազգային հանրության լռության ներքո՝ Արցախում մահանում են մանկահասակ երեխաներ, մարդիկ չեն կարողանում ստանալ բուժօգնություն, հայթայթել մի կտոր հաց․․․
Կարդացեք նաև
Իսկ Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ և հակաարցախյան հռետորաբանությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները՝ որպես սեփական տարածքում իրականացվող քայլեր։
Ակնհայտ է, որ մենք մենակ ենք այս հարցում և մեր խնդիրների լուծումը ինքներս պետք է իրականացնենք՝ դառնալով ուժեղ պետություն՝ մեր նպատակների ու երազանքների ճանապարհին։
Հայաստանի ու Արցախի հզորացումը ուղղակի այլընտրանք չունի։ Իսկ դա անելու համար պետք է հեռացնենք այդ ճանապարհի բոլոր խոչընդոտները և խոչընդոտողներին՝ առաջին հերթին։