Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրս հայհոյանք չի գրել, նման բառապաշար չունի, նրա անուն և ազգանունով օգտահաշիվ են բացել. Մարիա Կարապետյան

Հուլիս 14,2023 15:40

Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի: Այս մասին այսօր Ազգային Ժողովում կայացած մամուլի ասուլիսում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞ր մայրն է սոցիալական ցանցերում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում իրեն քննադատող քաղաքացիների հասցեին։

Հիշեցնենք, ՔՊ-ական Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ-ում հայտարարել էր, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, հետո ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, որի ներքո քաղաքացիներից մեկը ԼՂ-ի հետ կապված հայհոյանքներ էր հնչեցրել, ի պատասխան «Աիդա Հայրապետյան» անունով օգտատերը սեռական բնույթի հայհոյանքներ էր գրել:

Մարիա Կարապետյանը նշեց, որ այդ հայհոյանքների հեղինակի անուն ազգանունը համընկնում է իր մոր անվան հետ և ասաց, որ տեղափոխվում ենք վարկածների դաշտ, թե ինչ է տեղի ունեցել և առաջարկեց իրավիճակի իր վերլուծությունը:

«Պարբերաբար ես, թիմակիցներս սոցիալական ցանցերում ենթարկվում ենք կառավարվող գրոհների, որովհետև ակնբախ է դառնում այն տեսանկյունից, երբ ես ընթերցում եմ բոլոր մեկնաբանություններն իմ գրառումների տակ պատճենած, ապա ակնհայտ է դառնում, որ այն ոչ թե ինքնաբուխ, բնական զայրույթ է և արտահայտվել է ոչ ճիշտ բառապաշարով, այլ ինչ-որ կազմակերպված գրոհ է և դրա նպատակը լռեցնելն է հանրային գործիչին, այս պարագայում՝ ինձ»,-ասաց ՔՊ պատգամավորը և հավելեց. «Ես չունեմ ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունեցել, բայց վերադարձից հետո, իմ էլեկտրոնային փոստին նկատել եմ նամակ, որով փորձել են կոտրել իմ ֆեյսբուքյան օգտահաշիվը: Այսինքն՝ այդ գրոհն այդ մասշտաբների էր հասել, ինչը զարմանալի էր ես չէի պատկերացնում, որ այդքան ջանքեր էր պետք գործադրել այդ ուղղությամբ»:

Կարապետյանը նշեց, թե չի կարող անհերքելի ապացույցներ ներկայացնել, հետևաբար ապավինում է ողջախոհությանը:

«Շատ վատ բառապաշար էր, պախարակելի բառապաշար էր, շատ վատ մեկնաբանություն էր թողնվել և դրանից հետո իբրև թե երկխոսություն էր ընթացել իր և իմ մոր միջև, ինչը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Մարիա Կարապետյանը և հայտնեց, որ իրավապահների չի դիմի, քանի որ չի ցանկանում, որ այդ բառերը շրջանառվեն:

«Ինձ ճանաչող մարդիկ կարող են ենթադրություններ կազմել ինձ դաստիարակած մարդու մասին։ Ֆեյսբուքում իմ մոր ակտիվության դրսևորումներն ուսումնասիրելով կարող են եզրակացնել, որ մաքսիմում ինչ կարող է անել՝ իմ գրառումների տակ «Դիսնեյ» մուլտֆիլմի սթիկեր դնելն է։ Կրկնում եմ՝ մայրս չի արել նման բան, չունի նման բառապաշար», – կրկնեց Մարիա Կարապետյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Ալեն Սիմոնյանի մոր փոխարեն էլ երևի ուրիշ օգտատեր էր թքում պատշգամբից: Հետո, իհարկե, ինքն իր ձեռքով (ավելի ճիշտ՝ թիկնապահների ձեռքերով ու իր բերանով) այդ վարկածը Կասկադում հերքեց: ԵԱՀԿ-ում Ձեր հայտարարությունը հազարապատիկ ավելի զազրելի էր Ձեր շեֆի արածից: Ուրեմն, սեփական (ան)դաստիարակության մասին պետք է շատ զգույշ խոսեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31