Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը «ծանր հանցագործություն է»։
🔺Իսկ հուլիսի 10-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխի գործարանի աշխատակիցների վրա:
🔺Սա վկայում է այն մասին, որ անգամ տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» ստորագրման դեպքում Ադրբեջանը կարող է, իբրև պատրվակ օգտագործելով ՀՀ ինքնիշխան տարածքում կառուցվող որևէ օբյեկտ՝ լինի դա գործարան թե ատոմակայան, պահանջել դրա փակումը՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական ճանապարհով հասնել դրա փակմանը։ Համարժեք պատասխանի բացակայության դեպքում Հայաստանը կամ պետք է շարունակի ունենալ միակողմանի կորուստներ, վիրավորներ և զոհեր, կամ գնա զիջման թշնամուն իր իսկ ինքնիշխան տարածքում։
Կարդացեք նաև