Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կարծում ենք, որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների երկխոսություն՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև. Սարգիս Խանդանյան

Հուլիս 14,2023 15:00

«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության և անվտանգության պաշտպանության հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է, մենք կարծում ենք, որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև»։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Երևանն արձագանքում Արցախի հանրահավաքներին և այնտեղ խորացող մարդասիրական ճգնաժամին։

Նա համաձայնեց, որ Արցախում մարդասիրական իրավիճակն իսկապես սարսափելի է դառնում ու նշեց, որ իրենք մշտապես հարցը հնչեցնում են միջազգային գործընկերների հետ հանդիպումներում։ Միջազգային արձագանք ստանալու համար՝ ՔՊ-ականները կարծում են, որ անհրաժեշտ է Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը:

Խանդանյանի խոսքով, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները պետք է խստորեն կատարվեն բոլորի կողմից։ ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանն անհապաղ պետք է կատարի։ «Հայկական կողմի խնդիրն այդ հարցերը տարբեր հարթակներում հնչեցնելն է, օրինակ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում»,- ասաց նա՝ հավելելով, որ Երևանում և Ստեփանակերտում պետք է հասնեն այնպիսի որոշումների, որոնց կհաջորդեն կոնկրետ քայլեր և գործողություններ։ Այդպիսին կարող է լինել, օրինակ, Արցախում միջազգային լայն ներկայությունը, որը կարող է երաշխավորել Արցախի բնակչության իրավունքների պաշտպանություն և անվտանգության ապահովում։

Երբ լրագրողը նկատեց, թե դա երկարաժամկետ գործընթաց է, այնինչ այսօր արցախցին զրկված է բառացիորեն հացից ու անհրաժեշտ դեղորայքից՝ հանձնաժողովի նախագահին օգնության եկավ կուսակից Արթուր Հովհաննիսյանը. «Դուք նկարագրում եք, որ մեր թվարկած գործողությունների էֆեկտը երկարաժամկետ է, բնականաբար վերջնական նպատակի համար… բոլոր խնդիրները հնարավորինս օպերատիվ պետք է հասցեագրվեն, մենք ամեն բան անում ենք, որ ամբողջ աշխարհը նկատի, որ Լեռնային Ղարաբաղում այսօր սարսափելի հումանիտար ճգնաժամ է և այս հարցերը մենք օպերատիվ կերպով կոմունիկացնում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ, որը ենթադրում է օպերատիվ որոշակի գործողություններ»:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31