«Ժառանգություն» կուսակցությունը՝ որպես հայ ժողովրդի հավատարիմ մասնիկ, որոշել է քաղաքացիական և կամավորական ամենօրյա գործունեությունից զատ, իր համար բացառիկ՝ կուսակցական-հրապարակային հայտարարությամբ ողջունել Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած համաժողովրդական շարժումը։
«Ժառանգությունը» ընդունում է շարժման էությունն ու բովանդակությունը, ժամանակի ընտրությունն ու ընթացակարգի հրամայականը և իր ողջ կարողականությունը՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, վերլուծական և մարդկային, ի սպաս է դնում այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացված համազգային գործընթացին։
«Ժառանգությունը» միանում է։
«Ժառանգություն» կուսակցություն
Կարդացեք նաև
Րաֆֆի Կ․Հովհաննիսյան
կուսակցության հիմնադիր նախագահ
Անդրանիկ Գրիգորյան
կուսակցության վարչության նախագահ