«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։
Միաժամանակ Բայրամովը հայտարարել է նաև բժշկական նպատակներով Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։
Ըստ Բաքվի՝ հանդիպմանը քննարկվել են նաև Ստեփանակերտում միջազգային կառույցի գործունեությանը վերաբերող հարցեր:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: