Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան»-ի հյուրերն անվանական տնկիներ են տնկել

Հուլիս 14,2023 14:14

Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող «Aratashen winery» գիներանում: Օրը հատկապես նշանավորվեց նրանով, որ հենց Aratashen Winery գիներանում, կինոյում մեծ ավանդի համար Վարպետ մրցանակը հանձնվեց ռեժիսոր Մայքլ Գյուրջյանին:

Մրցանակը հանձնեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, որը նաև հանդես եկավ ողջույնի խոսքով։

Մրցանակակիրը տնկեց իր անվանական տնկին՝ փառատոնի նախորդ տարվա հյուրերի տնկիների կողքին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն իր շնորհակալական խոսքում հիշատակեց նախորդ տարվա տնկման արարողությունը՝ ուրախությամբ հայտնելով, որ այն շարունակական բնույթ է կրում։
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությանը՝ Aratashen Winery ներկայացուցիչը նշեց․ «Ուրախ ենք մեզ մոտ՝ Aratashen Winery գիներանում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին․ սա կարծես վերածվում է մի գեղեցիկ ավանդույթի»։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ կինոգետ, արվեստի վաստակավոր գործիչ, փառատոնի երկարամյա մասնակից, բարեկամ Արմեն Մեդվեդևի գրքի շնորհանդեսը։

Երեկոյի վերջում ելույթ ունեցավ «Կարին» ազգագրական համույթը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, ինչը, միանշանակ, երեկոյի ամենահիշարժան պահերից էր, քանի որ համույթի հետ հայկական ավանդական քոչարիի էին բռնվել նաև հյուրերը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31