Հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանով «Ֆեյենորդի» հետաքրքրվածության մասին չորեքշաբթի օրը մամուլում տարածված տեղեկությունը: «Այո, մեր ակումբը հետեւում է նրան, սակայն դեռ ոչ մի բանակցություն չի սկսել: Այս պահին այլ նորություն այդ ֆուտբոլիստի մասին չունենք»,- ասված է հայտարարության մեջ:
Հուլիսի 12-ին լրագրող Ֆաբիանո Ռոմանոն էր տեղեկացրել, որ նիդերլանդական ակումբը 20-ամյա Զախարյանին կարող է գրանցել այս ամռանը:
2022/23 թթ. մրցաշրջանում Զախարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում: 2022 թվականի ամռանը նա մոտ էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն, սակայն գործարքը չկայացավ տրանսֆերի վճարման հետ առաջացած խնդրի պատճառով: «Դինամոյի» հետ Արսեն Զախարյանի պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ