Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հուլիսի 14-ին պետք է տեղի ունենար Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ընկերակցության՝ Արամի 23 շենքի փլուզման հետ կապված քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշման դեմ բողոքի քննարկումը:
Փաստաբան Արթուր Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստը կայացել է, ինքը ներկայացրել է իրենց բողոքը: «Հետո նիստը հետաձգվեց, քանի որ դատարանն ուներ ծանրաբեռնվածություն, հաջորդ նիստին պետք է քննիչն ու դատախազն իրենց դիրքորոշումը հայտնեն: Մեր կողմից մաեստրո Տիգրան Հեքեքյանը չհասցրեց իր խոսքն ասել: Հավանաբար, բողոքի քննությունը հաջորդ նիստին կավարտենք»,-ասաց փաստաբանը:
Արթուր Մանուկյանը նաեւ հավելեց. «Քննությունը եղել է ոչ արդյունավետ, ձեւական, չհիմնավորված երկար: Արդյունքում՝ տպավորություն ու համոզմունք ունենք, որ մեկ-երկու անձի մեղադրանքը հիմնավորելով՝ չեն փորձել շարունակել քննությունը եւ պայմանական ասած՝ ավելի խոշոր խաղացողների վրա դուրս գալ:
Մենք կարծում ենք, որ ամենայն հավանականությամբ, պետական բարձր մակարդակի միջամտություն կա, որ քննությունը շատ չխորանա»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ