Երևան քաղաքում՝
Հուլիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 16-17-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի հուլիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.1°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 11.9°C (1974թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.1 °C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ