Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում եւ Արցախում շարժական առաջնային խնամքի միավորներ կստեղծվեն

Հուլիս 14,2023 13:31

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը և  Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամը նախօրեին ստորագրեցին «ՄոբՄեդ» իրավաբանական անձի հիմնադրման պայմանագիրը, որի նպատակն է Սյունիքում և Արցախում շարժական առաջնային խնամքի միավորներ ստեղծելն ու գործարկելը:

Պայմանագիրը ստորագրեցին ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը և  Santé Arménie-ի լիազորված անձ Արսէն Մեքինեանը։

«Այս պայմանագիրը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ուրախ ենք վերջապես կյանքի կոչել մեր նախագիծը, որի նպատակը որակյալ բուժօգնությունը մարդկանց համար ավելի հասանելի դարձնելն է»,- նշեց Արման Ոսկերչյանը։

Հիշեցնենք, որ ՀԵՆԱՐ-ը և Santé Arménie հիմնադրամը «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության հետ միասին այս տարվա գարնանը գործարկել են շարժական բրիգադներ Արցախում՝ բժշկական ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար։

Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների գործարկման միջոցով գյուղական համայնքներում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնելը:

ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց, ՀԵՆԱՐի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար:

ՀԵՆԱՐի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, և Արման Ոսկերչյանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31