ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Հարգելի Էմանուել,
Ընդունե՛ք իմ ջերմագին շնորհավորանքները Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ։ Ուրախ եմ ականատեսը լինելու Ձեր նախագահությամբ Ֆրանսիայի առաջընթացին՝ հակառակ համաշխարհային և ներքին մարտահրավերների։
Դուք ցուցաբերել եք բացառիկ տոկունություն և վճռականություն, իսկ երկրի առաջընթացի Ձեր տեսլականն ու հանձնառությունն իսկական ոգեշնչման աղբյուր են շատերի համար։
Կարդացեք նաև
Անկեղծ շնորհակալությունս եմ հայտնում իմ երկրին ցուցաբերվող Ձեր անսասան աջակցության ու բարեկամության համար։ Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված Ձեր ջանքերը, ինչպես նաև անձնական նվիրվածությունը Հայաստանին իսկապես նշանակալի են։
Մաղթում եմ Ձեզ ու ֆրանսիացի ժողովրդին ուրախությամբ և ազգային հպարտությամբ լի տոնական օր»:
ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակ