Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի մերժվել է. Վահե Գրիգորյան

Հուլիս 14,2023 13:19

Իրավագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին հոբելյանական 5-րդ պարտության առթիվ.
Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը, բացի ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված 4 հայցերի, մեկ հայց էլ ներկայացրել է ՀՅԴ անդամ Աշոտ Հովհաննիսյանի դեմ` պահանջելով որպես հավաքի կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով:

Ահա քիչ առաջ ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ Մեր պահանջը բավարարվել է` Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի մերժվել է:

Հ.Գ. Հարգելի և սիրելի լրագրողներ, պարտվող կողմը Երևանի քաղաքապետն է ի պաշտոնե, բացակայության դեպքում` նրա պարտականությունները ժամանակավորապես կատարողը, քանի որ հայց հարուցելու իրավունքը պայմանավորված է համայնքի ղեկավարի պաշտոնով, իսկ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող(ները) չեն հրաժարավել հայցից. սա ընդունեք ի գիտություն:

Հ.Գ.Գ. Հարգելի և սիրելի լրագրողներ, ես ԴԵՌ փաստաբան չեմ, իրավագետ եմ, հայցում եմ չնշել Ինձ որպես փաստաբան` սխալմունք չառաջացնելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31