2023 թ. առաջին կիսամյակում պետական գույքի օտարումից եւ մասնավորեցումից բյուջետային մուտքերը կազմել են շուրջ 6 մլրդ 150 մլն դրամ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այն կազմում էր շուրջ 3 մլրդ 675 մլն դրամ:
Այսինքն, աճը կազմել է 67.42 %: Այդ մասին են վկայում Պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թ. գործունեության առաջին կիսամյակի արդյունքները:
Պետական գույքի վարձակալությունից այս տարվա առաջին կիսամյակում մուտքագրվել է 327 մլն դրամ, աճը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 61.68 %:
Կարդացեք նաև
2023 թ. առաջին կիսամյակում օտարվել է 21 անշարժ գույք եւ 252 տրանսպորտային միջոց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 անշարժ գույքի եւ 33 տրանսպորտային միջոցի համեմատ։
2023 թ. առաջին կիսամյակում կոմիտեի կողմից հայտարարված աճուրդներին մասնակցության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22 %-ով։
50 եւ ավելի տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների ընդհանուր ֆինանսական արդյունքը 2022 թ. կազմել է շուրջ 65 մլրդ 730 մլն դրամ շահույթ՝ նախորդ տարվա շուրջ 28 մլրդ 420 մլն դրամի համեմատ, աճը՝ 131 %:
Մանրամասները՝ այստեղ: