Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեխղճորեն կատարեք ձեր առաքելությունը, բացեք կյանքի ճանապարհը»․ արցախցիները՝ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի դիմաց

Հուլիս 14,2023 11:47

«Բարեխղճորեն կատարեք ձեր առաքելությունը, բացեք կյանքի ճանապարհը»,-Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի դիմաց հայտարարեցին արցախցիները։

Հիշեցնենք՝ այսօր առավոտից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ հանրահավաք են անում՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։

Կամիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի դիմաց արցախցիները հայտարարեցին․ «Ի՞ նչ մարդասիրական կառույց, եթե այսօր ոտնահարված են շուրջ 120 հազար հայերի իրավունքները, իսկ մեր պայքարն արդար է»։

Ցույցի մասնակիցները պահանջեցին, որպեսզի բացեն գրասենյակի դուռը, նրանք հանդիպում են ցանկանում։

Շնորհակալություն հայտնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կատարած աշխատանքի համար՝ ցուցարարները հայտարարեցին․ «Ամբողջ ճշմարտությունը չէ, որ Արցախից տեղ է հասնում միջազգային ատյաններին»։

Քիչ անց արցախցիները կշարժվեն ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման վայր։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31