Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. Եթե մի մարդ չի կարողանում կարգավորել զինված ուժերը, նա ի՞նչ կարող է անել բնապահպանության ոլորտում. «Հրապարակ»

Հուլիս 14,2023 11:43

Եթե չի կարողանում կարգավորել ԶՈՒ-ն, ի՞նչ կարող է անել բնապահպանության ոլորտում.

Զրուցել ենք բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ:

– Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է տարածաշրջանային էկոլոգիական վիճակը վտանգելու համար: Նավթ արտադրող բռնապետական պետությունում, պարզվում է, էկոլոգիական խնդիրներ չկան, նման խնդիրներ առաջացնում են հայկական հանքարդյունահանողները: Եվ ՀՀ վարչապետի հիմնական հակափաստարկն այն է, որ այդ հանքերից մի քանիսի մասին Հայաստանն առաջին անգամ է լսում` դրանք գոյություն չունեն: Իսկ ադրբեջանցի բնապահպաններն արդեն տարբեր միջազգային կառույցների են դիմում, թե Հայաստանը լուրջ բնապահպանական վնասներ է հասցնում հարեւան պետություններին: Ի՞նչ կարող է անել այս պարագայում Հայաստանը: Ինչպե՞ս հակադրվել:

– Իսկ ի՞նչ կարծիք ունի այդ մասին Նիկոլ Փաշինյանը: Հայտարարելուց բացի ի՞նչ է պատրաստվում անել: Ես թքած ունեմ այն բոլոր միջազգային կազմակերպությունների վրա, որոնց դիմում է Ադրբեջանը: Դրանք ինձ համար գոյություն չունեն: Ադրբեջանցի բնապահպան կոչվածները, որոնք դիմում են այդ կառույցներին, բոլորովին էլ բնապահպաններ չեն: Դրանք Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ են: Ադրբեջանը մեկ նպատակ ունի` Հայաստանը բնաջնջել: Եթե իսկապես նրա մտահոգությունը լիներ բնապահպանությունը, գուցե ինչ-որ կերպ ընկալվեր, սակայն որեւէ հարց չկա բնապահպանությանը վերաբերող, պարզապես ցանկանում են հայ ժողովրդին ոչնչացնել: Ադրբեջանի նախագահը ճիշտ կանի՝ իր աղտոտված երկրի մասին մտածի: Դրանք թշվառ լակոտներ են, ի՞նչ բնապահպաններ: Ադրբեջան պետությունը, ի տարբերություն Հայաստանի, ղեկավար ունի, ունի նաեւ հատուկ դաստիարակված ժողովուրդ, որը նպատակ ունի վերացնել հայ մարդուն:

– Ի՞նչ պետք է անի Հայաստանը:

– Հայաստանն ունի դավաճան ղեկավար, որը թշնամի է: Ժողովուրդն էլ, ներողություն, բայց ոչխարի պես խոնարհ հանդուրժում է դրան: Ցավալի է, սակայն ճշմարիտ. ո՞վ է տեսել՝ 7 ամիս շրջափակեն երկրիդ մի մասը, մարդկանց զրկեն ամեն ինչից, եւ ժողովուրդդ լռի, ձեռքերը ծալած նստի: Հանգիստ երգում-պարում են, անջատված են լրիվ: Դրա համար էլ Հայաստանում այս վիճակն է: Հայաստանը Նիկոլ Փաշինյանին պետք է աղբանոցը նետի, եթե ուզում ենք առաջընթաց ունենալ: Եթե մի մարդ չի կարողանում կարգավորել զինված ուժերը, նա ի՞նչ կարող է անել բնապահպանության ոլորտում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31