Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն հինգերորդ տարին է, որ ապրիլի 24-ին հուշարձանը դրվում է Քյոլնում, ապա՝ արտոնություն չստանալով՝ ապամոնտաժվում. «Ազգ»

Հուլիս 14,2023 11:30

Չկա ստույգ վիճակագրություն, սակայն Քյոլնի հայերի մասին հայ համայնքում շրջանառվում է 6-7 հազար թիվը: Սա ապակենտրոնացած Գերմանիայում հայերով ամենախիտ բնակեցված քաղաքն է, որտեղ նաեւ Գերմանահայոց առաջնորդարանն է գտնվում: Բնական է, որ Քյոլնի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, ոգեկոչելու կենտրոնական մի վայր պիտի ունենան այդ մեծ քաղաքում, որ գերմանական մյուս քաղաքների նման ցուցանակ է դարձրել, թե հարգում է հիշողության մշակույթը:

Այս հուշարձանը թուրքական ժխտողականության թիրախում է հայտնվել դեռ 5 տարի առաջ, սակայն, մեր կարծիքով, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո թուրքական ուրացման քաղաքականությունը երկրի ներսում եւ դրսում ավելի անզուսպ դրսեւորում է ստանում՝ գերմանական որոշ քաղաքական, պաշտոնական շրջանակների՝ այլեւս անթաքույց թողտվությամբ:

Արդեն հինգերորդ տարին է, որ ապրիլի 24-ին հուշարձանը դրվում է Քյոլնի կենտրոնական՝ Հոհենցոլլերն կամրջի մերձակա հրապարակում, ապա՝ արտոնություն չստանալով՝ ապամոնտաժվում: Դժվար է նկարագրել Հայոց ցեղասպանությունը վերապրողների զգացումները, երբ զոհերին հիշատակելու, ոճրագործության մասին հիշեցնելու այդ մետաղե հուշարձանը քաղաքային իշխանությունները հեռացնում են…

Տեղական «K ölner Stadt-Anzeiger» թերթն անդրադարձել է հուլիսի 10-ին՝ երկուշաբթի օրը երեկոյան Հոհենցոլլերն կամրջին մերձակա հրապարակում 150 ներկաների բողոքի հանրահավաքին, որ պահանջել են այդ վայրում Հայոց ցեղասպանությունը հիշատակող, «Այս ցավը բոլորինս է» գրությամբ «Նուռ» հուշարձանի մշտական վեր խոյացումը: Նրանք չեն հանձնվում՝ ոչ թուրք ժխտողների, ոչ էլ գերմանացի հոգեզուրկ պաշտոնյաների՝ այս դեպքում զազրելի վարքը նրանց կամքը չի կոտրում:

Քյոլնի կենտրոնի թաղապետ Անդրեաս Հուփքեն, որ ներկա է եղել երկուշաբթի օրն ի պաշտպանություն հուշարձանի բողոքի հանրահավաքին, իր հստակ դիրքորոշմամբ հետեւյալն է փոխանցել «KՓlner Stadt-Anzeiger»-ին՝ «Երկար ժամանակ է, ինչ խոսքը միայն օրենքի մասին չէ»…

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31