Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանը կազատազրկվի՞, թե՞ հարցը տուգանքով կավարտվի

Հուլիս 14,2023 10:57

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ գեներալ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու կասկածանքով։ Այդ հոդվածով սահմանված պատիժն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան, Ասկերանի իր տնից բերման է ենթարկվել Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Նրա հետ բերման էին ենթարկվել նաեւ որդին՝ Արթուրը, եղբայրը եւ քեռորդին:

Ավելի ուշ Վիտալի Բալասանյանին եւ նրա որդուն մեղադրանք է առաջադրվել: Վիտալի Բալասանյանի ներկայացուցիչ Ռաֆայել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ:

Գեներալ Բալասանյանը կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իսկ որդին՝ վարկը ոչ նպատակային օգտագործելու մեջ: Խոսքը վերաբերում է ԱՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ տրամադրված 74.500.000 ՀՀ դրամ գումարին՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով: Հիմնադրամի՝ ԱՀ դատախազությանը ներկայացրած դիմումի համաձայն, վարկը ոչ նպատակային է օգտագործվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31