Լրահոս
Օրվա լրահոսը

Պետքարտուղարությունը չպետք է «ապամոնտաժի» ժողովրդավարական ուղիով ընթացող երկրների կառուցվածքը եւ ստիպի տեղի տալ բռնատիրության առաջ. Բլինքենի եսապաշտությունը հայերի կյանքն է արժենալու. Մայքլ Ռուբին. «Ազգ»

Հուլիս 14,2023 10:34

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինը «American Enterprise Institute-ի» ավագ աշխատակիցներից է: Գրառումներով հանդես է գալիս նաեւ «Washington Examiner s Beltway Confidential» բլոգում: Հոդվածը «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում արտատպվել է «Վաշինգտոն Թայմսից»:

Անգութ վերաբերմունքի ու դաժանությունների նախազգուշական ազդանշանները ահազանգում են, բայց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համառորեն առաջ է տանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու գործարքը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, որն ավանդաբար հայաբնակ անկլավ է եղել:

Բլինքենի խաղաղության ծրագրի խնդիրները բազմազան են: Առաջադեմ ժողովրդավարական երկրները չպետք է այլ ժողովրդավարական գործընկեր պետություններին ստիպեն զիջումների գնալ ի դեմս ագրեսիայի եւ տեռորի, ահաբեկչության: Պետքարտուղարությունը նաեւ չպետք է «ապամոնտաժի» ժողովրդավարական ուղիով ընթացող երկրների կառուցվածքը եւ ստիպի նրան տեղի տալ բռնատիրության առաջ: Ամենասարսափելին այն է, որ Բլինքենը անտեսում է Ալիեւի չարաշահումները, այն դեպքում, երբ վերջինս ցեղասպանություն է պատրաստվում իրագործել՝ ժխտելով մի ամբողջ ազգաբնակչության օրինական իրավունքները:

Եթե Բլինքենը լուռ է մնում Ադրբեջանի պահանջներին, որ հայ քահանաները թողնեն-հեռանան Դադիվանքից, ապա դրանով նա հստակ ցույց է տալիս, որ անտարբեր է մշակութային արժեքների ավերման գործընթացի հանդեպ:

Իսկ Ալիեւը գոտեպնդվում է՝ սփոփանք գտնելով քծնողների շարքերում, որոնք ժխտում են հայերի օրինական իրավունքները: Բլինքենի լռությունը այդպիսով դառնում է օրինաչափություն ուրիշների համար, եւ ոչ թե բացառություն:

Ադրբեջանի նպատակն է գուցե տիրել Ղարաբաղին, բայց նա այդ վայրը կամ տարածքը ցանկանում է ձեռք բերել առանց նրա բնակիչների:

Օբամայի վարչակազմի օրոք Ջեյք Սալիվանի եսապաշտությունը, միամտությունը եւ փառասիրությունը նպաստեցին, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերելու եզրին գտնվի: Բլինքենի եսապաշտության, միամտության եւ փառասիրության հետեւանքում տասնյակ հազարավոր հայերի կյանքն է վտանգի տակ դրվելու:

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31