Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասի բազմահարկ բնակարաններից մեկի 3-րդ հարկից ուշ երեկոյան վայր էր ընկել 7 տարեկան տղա, որին տարածքում հսկողություն իրականացնող պարեկներն էին տեղափոխել Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեխան մահացել է․ ողջ անձնակազմով ժամեր շարունակ պայքարել են երեխայի փրկելու համար, նույնիսկ մի պահ սրտի կանգն է գրանցվել, հաջողվել է կարգավորել։ Երեխայի գլուխը, ցավոք, ըստ տնօրենի, փշրված է եղել, ամբողջապես դեֆորմացված։
Նախնական տեղեկություններով, տղան խաղալիքով է խաղացել, որը ձեռքից սահել է, փորձել է բռնել այն ու պատշգամբից վայր ընկել։ Երեխայի ընկնելը նկատել են հարևանները։ Նա ընտանիքի միակ երեխան է։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ