Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պնդմանը, թե Լաչինի միջանցքը բաց է, իսկ անցակետը կապ չունի ողբերգության հետ։
Էդմոն Մարուքյանը գրել է.
«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում` հին ընտանեկան տեսանյութ տարածելով և փորձելով կոծկել իր երկրի և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը: Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայերի, այդ թվում` 30 000 երեխաների` նրանց կտրելով ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և այդ մարդկանց սովամահ անելով: Հենց սա էլ փորձում է թաքցնել Հաջիևն իր սուտ հայտարարությամբ:
ԼՂ բնակիչ երեխաները` 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, մահացել են մարդասիրական ծանր իրավիճակի հետևանքով: Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում այս հանցանքի համար»:
Կարդացեք նաև
The representative of Azerbaijan, spreads shameless lies by circulating an old family video and trying to cover the policy of ethnic cleansing implemented by his state and his president. Azerbaijan keeps 120,000 ethnic Armenians, including 30,000 children as hostages, cutting… pic.twitter.com/mw7S3H9fms
— Edmon Marukyan (@edmarukyan) July 13, 2023