Հակակոռուպցիոն կոմիտեն լալահառաչ նյութ է տարածել, որտեղ խոսել է հերթական «բացահայտումների» մասին: Ավելորդ ենք համարում արձանագրել, որ մեղադրանքները իրականության հետ աղերսներ չունեն: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ փողեր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեն և հանրության ուղեղները:
Անցնող 5 տարիների ընթացքում հնարավոր չի եղել հիմնավորել որևէ իրավախախտում, որը կատարել է Վ. Գասպարյանը, հակառակը՝ մենք կարող ենք տեսնել դատավճիռներ և վճիռներ, որ Վ. Գասպարյանը և իր ընտանիքը ծառայել են և վաստակել բյուրեղյա մաքրությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը առնվազն հեռու է իրականությունից և լուծել է օրվա լրահոսի վերնագրերի հարցը:
Նյութը տեղադրողները շատ արագ են մոռացել այն արագությունը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները փախուստի են դիմել, երբ Վ. Գասպարյանին տեսել են Կոմիտեի շենքում:
Կոչ ենք անում զերծ մնալ չփաստարկված հրապարակումներ կատարելուց և փորձել դատավարական ընթացակարգերով աղերսել մեղադրական այն ակտերը, որոնք չեն լինելու:
Կարդացեք նաև
Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան