Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկական դաշնակիցներին օգնում են զենքով

Հուլիս 14,2023 10:00

Ռուսաստանի պաշտոնական քարոզիչները եւ Պուտինի հայաստանյան երկրպագուները շատ են ուրախացել Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի համաժողովի արդյունքներից: Նրանց ուրախության պատճառն այն է, որ Ուկրաինան այդպես էլ հրավեր չստացավ՝ անդամակցելու այդ կազմակերպությանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հրաժարվեց կոնկրետացնել, թե երբ դա տեղի կունենա եւ դարձյալ, որպես նախապայման, նշեց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու պահանջը: Ընդ որում՝ որպես չափանիշ, մերթ նշվում է արդիականացման անհրաժեշտությունը, մերթ՝ կոռուպցիայի հաղթահարումը, մերթ՝ պատերազմն ավարտելը: Վերջին պատճառաբանությունն, ըստ երեւույթին, առավել զորավոր է. եթե ՆԱՏՕ-ի անդամ դառնա պատերազմող երկիրը, դա կնշանակի, որ կազմակերպությունը «պաշտոնապես» ներգրավված է պատերազմի մեջ, ինչն, իր հերթին, նույնքան պաշտոնապես, կազդարարի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:

Բայց Ռուսաստանի իշխանությունն առանձնապես հրճվելու առիթ չունի, նախ՝ այն պատճառով, որ ռազմական օգնությունն Ուկրաինային շարունակվելու է եւ ընդլայնվելու: Բացի այդ՝ Պուտինի «լավագույն բարեկամ» Էրդողանը ոչ միայն մասնակցեց Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող երկրների հավաքին, այլեւ հավանություն տվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն (շուտով պարզ կդառնա, թե ինչի՞ դիմաց է Թուրքիայի նախագահը «վաճառել» այդ հավանությունը): Հիշո՞ւմ եք՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու հիմնական պատրվակներից մեկը ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր: Պուտինը հասավ ճիշտ հակառակ արդյունքի:

Ընդհանրապես, Ռուսաստանի նախագահի հեղինակությունը սրընթաց անկում է ապրում: Խնդիրը միայն 1,5 տարվա անհաջող պատերազմը չէ: Պրիգոժինի հետ կապված պատմությունը նույնպես հարվածեց Պուտինի վարկին: Օրերս նա Կրեմլում ընդունեց իր դեմ ռազմական խռովություն կազմակերպած անօրինական զինված կազմավորման պարագլուխներին, բանակցեց նրանց հետ եւ անվնաս բաց թողեց՝ ձերբակալելու եւ դատելու փոխարեն:

Ռուսաստանի ղեկավարների հեղինակության անկումն ուղղակիորեն անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակի վրա. Ադրբեջանը ցուցադրաբար արհամարհում է ռուս խաղաղապահների առաքելությունը:

Իսկ ռուս-ուկրաինական պատերազմից գլխավոր դասերը մեզ համար երկուսն են:

1/ Օգնում են նրան, ով պայքարում է, ով դիմադրելու կամք ունի: Երբ հանձնվում ես եւ պատրաստ ես ամեն ինչ տալ, ապա մնում ես մենակ:

2/ Եթե դու իսկապես արեւմտամետ ես՝ քեզ օգնում են ոչ թե քո հակառուսական կսմիթները դրվատելով, այլ՝ զենքով: Ինչպես որ դա Ուկրաինայի դեպքում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Իսկական դաշնակիցներին օգնում են զենքով»

    — Почём опиум для народа?

  2. Կա պատերազմների գիտուտյուն, կան Պատերազմի Քոլեջներ…Ռ-Ու պատերազմի դասերից ավելի բարձր կարգ ունեն հետևյալ դասերը`
    ա) Պատերազմներում չեն օգնում: “Օգնող” կողմը ունի շահ և ծրագիր: Իրականացնում է տեղի բնակչության “ուժերով”:
    բ) Ոչ մի կարևորություն չի դրվում արևին որ կողմից է նայում “դիմադրող” ազգը: Կոռուպցիայի աստիճանով Ուկրաինան երկրորդն է եվրոպական պետությունների շարքում, դա էլ կարևոր չէ երբ հարյույ միլլարդավոր դոլար են լցնում “օգնության” համար: Այս թվերը Ձեզ չեն կանգնեցնում “օգնության” մասին խոսելուց, տարօրինակ է:
    գ) Ժամանակակից պատերազմները շուներ են` մեդիան վարում է ներկայացումը: Հարծ. պատահակա՞ն է որ Ժելենսկին դերասան է;
    Կարծում եմ, որ Ռ-Ու պատերազմը նախերգանք է Իրանի դեմ պատերազմի: Այս կտրվածքով եթե նայեք պարզ կլինի թե ինչն է բովանդակությունը այս “օգնության”:

  3. Լավատես says:

    Եթե կապիտալիստական համակարգը չզարգանա, կապճամբարն էլ սոցճամբարի նման կփլուզվի: Զարգանալ նշանակում է.
    Ա Հրաժարվել վարձու աշխատանքից որպես ստրկության ատավիզմ.
    Բ Մտցնել ինքնլյուզիվ կապիտալիզմ, այն է՝ համատարած մասնավոր աշխատանք եւ պետական ծառայություն, այսպիսով կա երկու դասակարգ՝ մասնավոր աշխատողի եւ ավելի բարձր՝ պետական ծառայողի.
    Գ Երբ շահույթն անցնում է որոշակի տոկոսից, ասենք՝ հիսուն տոկոսից , մասնավոր աշխատողը վերածվում է պետական ծառայողի:

    Այսօրվա աշխարհը ղեկավարում են շահույթի երեք հարյուր տոկոսն անցած խփնված ղեկավարները, սրանք աշխարհը բերելու ենք ինքնաոչնչացման: Պետությունների ղեկավարներին էլ են իրենց նման խփնվածների նշանակում: Եթե սովետի փլատակների տակ հայտնվելուց հետո չենք ուզում հիմա էլ կապիտալիզմի փլատակների տակ հայտվել, որտեղ ջունգլիների օրենքներից ավելի վայրենի օրենքներ են գործում, պետք է բոլոր խելքը գլխին ժողովուրդներով զարգացնել կապիտալիստական համակարգը: Սկսենք մենք մեզնից: Փորձենք մեր այսօրվա խնդիրները լուծել զարգացած կապիտալիզմի գործիքակազմով:

    Սա էլ տոկոսների մասին վիկիպեդիայից:

    Томасу Джозефу Даннингу принадлежит широко известное высказывание о сути капитализма, процитированное Карлом Марксом в «Капитале» и потому часто ошибочно ему приписываемое:

    «Капитал, — говорит „Quarterly Review“, — избегает шума и брани и отличается боязливой натурой». Это правда, но это ещё не вся правда. Капитал боится отсутствия прибыли или слишком маленькой прибыли, как природа боится пустоты. Но раз имеется в наличии достаточная прибыль, капитал становится смелым. Обеспечьте 10 процентов, и капитал согласен на всякое применение, при 20 процентах он становится оживлённым, при 50 процентах положительно готов сломать себе голову, при 100 процентах он попирает все человеческие законы, при 300 процентах нет такого преступления, на которое он не рискнул бы, хотя бы под страхом виселицы. Контрабанда и торговля рабами убедительно доказывают вышесказанное.

  4. Բացատրեմ ավելի պատկերավոր: Պատկերացրեք մի մեծ ժայռակտոր, որը պատնեշ ա սառը քամուց որոշների համար ու օրվա արևից տաքանալով տաքացնում ա այլմեկի, նաև ստվեր ա պալիս շոգ ամռանը անցնող-դարձողին: Ու այս բանը դուր չի գալիս ինչ-որ մեկին: Այս մեկը ունի շատ փող ու հաջողացրել է աշխարը դարձնել փողի գերի` ժամանակն է բացե-ի-բաց հռչակվել աշխարհի տիրակալ: Գտնում ա երեք հոգու, զինում ա նրանց բահով, քլունգով ու փոցխով ու պատվիրում որ փորեն տակը տեղահան անեն ժայռակտորը, որ գլորվի ձորը ու փշրվի, կտոր-կտոր լինի: Պատվիրում է նաև, որ նշան վերցնեն ձորում գտնվող մի գյուղ որը իր սրտով չի` պաշտում են այլ աստվածներ: Կարելի է, իհարկե, ժայռակտորը պայթեցնել, բայց կա մեծ վտանգ որ բեկորները վնաս կտան մեկ այլ նենգ ծրագրին: Համ էլ մի առանձին ծախս այդ գյուղակի վերջը տալուն… Համ էլ շատ տեսանելի կլինեն պատճառներն և մեթոդները` դե գնա պատմություն հորինի “զգայուն սոցցանցերի համար” թե ինչու, ինչպես… Մի խոսքով պատվերը ձորը գլորելն է:
    Այս պատմության մեջ Հայաստանը, Արցախը ոտատեղ են` բահով, քլունգով, փոցխով աշխատողին եթե ոտատեղ է պետք, այն նրան կտան մենակ թե գործը գլուխ բերի: Դե իհարկե նրանք (Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը) նաև այլ բաներ կցանկանան, տեսնելով թե ինչ կարևորություն ունի այս գործը պատվիրատու համար: Ռ-Ու պատերազմում գործիքներ տվողները պարզ են` ԱՄՆ, ՄԹ և ԵՄ: Պարզ է թե ինչ գյուղակ է վտանգի տակ: Պատվիրատուն է որ պիտի գուշակեք: Թե չէ, կամք էլ ունենք, դիմադրելու էլ ունակ ենք: Քիչ ենք ու բահ-քլունգ-փոցխից դեն բան չենք սովորում: Իսկ այդ գործը արդեն վերցված է:

  5. Հ. Շ. says:

    Տեսնելով Ուկրաինայի վիճակը, որքան… բախտաւոր ենք, որ ՆԱՏՕն մեզի զինամթերք չհայթայթեց:

    Այս տեսակէտից, նոյնիսկ գնահատելի է որ արեւմտեան պետութիւնները մեզ խնայեցին: Հաւանաբար՝ մեղքանալով մեր տեւական խղճալի վիճակին վրայ: Արտասովոր գթութիւն մը, այդ մակարդակին վրայ. որուն կրնան միայն արժանանալ՝ հայերը:

    Ամէն դէպքում, Արցախի վերջնական ճակատագիրը այլեւս կ’որոշուի, բացառապէս, Ուկրաինայի համաշխարհային ռազմադաշտում:

    Մ. Հայդուկ Շամլեան

  6. Ջորդանո Գալիլյան says:

    Հայաստանում վխտացող թրքահպատակների ամենահետաքրքիր տեսակը այսպես կոչված արեւմտամետներն են: Նիկոլը դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի՝ սրանց մտքի թռիչքներին հասնելու համար: Մեր մեծարգո խեղճ պատուհասը գոնե չի թաքցնում իր թրքահպատակությունը, բացահայտ ասում է, թե ում շահերն է սպասարկում իր հանճարեղ «խաղաղության օրակարգով», չքնաղ վիլայեթի ապագակայով, իսկ ահա արեւմտամետները էդքան «դուխ» չունեն. սրանք իրենց հականիկոլական են ձեւացնում ու գերադասում թուրքական դրախտի դուռը բացել հակառուսական հիստերիայով, Պուտինին քլնգելով ու ՆԱՏՕ-ի դրոշը համբուրելով:

    Հայ արեւմտամետը ամբողջ օրը արցունք է թափում «խեղճ» ուկրաինացիների համար, բայց թքած ունի 120 հազար շրջափակված հայերի վրա: Հայ արեւմտամետը օրհնում է էն սհաթը, երբ անգլիական նավերը կբարձրանան հայկական լեռները ու աջ ու ձախ կսփռեն իրենց «արեւմտյան արժեքները», բայց չի համարձակվում բացել իր արեւմտամետ աչքերը, պարզապես նայել արեւմուտք ու տեսնել, թե ով է բազմել իր անմիջական եւ միակ իրական արեւմուտքում՝ Թուրքիան…

  7. «Հայ արեւմտամետը … չի համարձակվում բացել իր արեւմտամետ աչքերը, պարզապես նայել արեւմուտք ու տեսնել, թե ով է բազմել իր անմիջական եւ միակ իրական արեւմուտքում՝ Թուրքիան:»
    հայ արևմտամետները լայն բացած աչքերով, պաղ սրտերով ու աշխույժ մտքով են նայում երբ փող են մուծում Թուրքիայում հանգստանալու («աշխարհ տեսնենք») տոմս գնելուց: Չտանք իրենց այդ «չտեսանք, ուշ նկատեցինք»-ը: Հայը ինքը պիտի լինի արևի պես, որ ձգտեն իր հետ լինելուն, իր հետ աշխատելուն, իր նմանը շատացնելուն…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31