Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի Պարենի միջազգային ծրագրին Արցախում վերահաս սովը կանխելու համար». Սուրեն Մանուկյան

Հուլիս 13,2023 23:21

Պատմական գիտությունների թեկնածու, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի Պարենի միջազգային ծրագրին Արցախում վերահաս սովը կանխելու համար։

ՄԱԿ֊ն ունի Պարենի միջազգային կազմակերպության շրջանակներում գործող Մարդասիրական օդային ծառայությունը (UNHAS), որը ապահովում է մարդասիրական նպատակներով բեռների  փոխադրումներ դեպի ճգնաժամային և հակամարտությունների շրջաններ:

UNHAS-ը գործում է աշխարհի ամենահեռավոր և ամենադժվար հասանելի վայրեր մուտք գործելու անհրաժեշտության դեպքում, հաճախ անվտանգության անկայուն պայմաններում:

Միջին հաշվով, UNHAS-ը ամսական տեղափոխում է մոտ 300 տոննա բեռ 310 կանոնավոր ուղղություններով:

Իր առաքելությունն իրականացնելու համար UNHAS-ն օգտագործում է ավելի քան 90 ինքնաթիռներ, ուղղաթիռներ»։

Հղումը` այստեղ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31