Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 400.000 եվրոյին համարժեք դրամ անհայտ նպատակով հատկացվեց վարչապետի աշխատակազմին. սովորույթ դարձած գործելաոճ. «168.am»

Հուլիս 13,2023 22:55

Արդեն որերորդ անգամն է, ինչ վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից խոշոր չափի գումարներ վերցնելու հայտ է ներկայացնում, որն էլ մշտապես հաստատվում է կառավարության նիստի ընթացքում։

ՀՀ քաղաքացիներին թափանցիկ աշխատաոճ խոստացած իշխանությունները շատ արագ սովորեցին հասարակությունից իրենց համար ոչ ցանկալի ֆինանսական աճպարարությունները թաքցնելու ձևը։ Անգամ հնարավոր է նրանց օրինակի հիման վրա պարզ ուղեցույց կազմել.

Քայլ 1: Նախագիծը ներառել կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Քայլ 2: Նախագիծը ներկայացնել լղոզված, մակերեսային ձևակերպումներով։

Քայլ 3: Պարտադիր ներառել հույժ գաղտնի կետեր, և դրանով պատճառաբանել հարցի չզեկուցվող լինելու փաստը։

Քայլ 4: Նախագծին կից այլ փաստաթղթեր չհրապարակել կառավարության պաշտոնական e-gov.am կայքում կամ հրապարակելու դեպքում կցել այնպիսիք, որոնք «ոչինչ չասող» տեղեկատվություն են պարունակում։

Որպես կանոն՝ նմանատիպ որոշումներով վարչապետի աշխատակազմին հատկացվում են տասնյակ-հազարավոր դոլարների համարժեք գումարներ, որոնց ծախսման, կամ, այս պարագայում ավելի ճիշտ կլինի կիրառել «վատնման» բառը, նպատակային նշանակությունը մնում է անհայտ։ Մե’կ վարչապետի աշխատանքային պայմաններն են բարելավում, մե’կ ինչ-որ խորհրդատվական ծառայություններ վերցնում։ Ի դեպ, խորհրդատվական ծառայությունների անվան ներքո գումարների տրամադրումն էլ կարելի է ներառել վերևում ներկայացված ուղեցույցի մեջ՝ գաղտնի է պահվում, թե որ անհատը կամ կազմակերպությունն է խորհրդատվություն տալիս, ինչ հարցերի շուրջ, ծառայությունները մատուցելու չափման համակարգը՝ հետևաբար՝ ապացույցներ ներկայացնելու, որ տվյալ խորհրդատվությունը տրվել է, նույնպես չկա. մի խոսքով, իդեալական տարբերակ բյուջեից գումար շորթելու համար։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31