Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է նաև երազել կարողանալ, տիկին նախարար, ամեն մի մեծ գործ սկսվում է երազանքից. Մհեր Հակոբյան

Հուլիս 13,2023 22:30

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ստիպված եմ ասել տիկին նախարարին.

Զինանշանը միայն օրվա պետությունը արտացոլելու համար չէ, ավելին, զինանշանը ՄԵԾԱՊԵՍ հենց դրա համար չէ – զինանշանը արտացոլում է պետության, մեր դեպքում նաև՝ ազգի, ԱՆՑՅԱԼԸ, բայց, որ ավելի կարևոր է՝ պետության և ազգի ԱՊԱԳԱՆ, նրա ձգտումներն ու երազանքները:

Չի կարելի ամեն ինչ նման կերպ ԾԱՅՐԱՀԵՂ ՌԱՑԻՈՆԱԼԻԶԱՑՆԵԼ, զրկել գեղեցիկ նպատակներից ու ձգտումներից, չի կարելի, առանց դրա նույնիսկ ամենամեծ հաջողությունը արդյունքում կզրկվի… բովանդակությունից: Չի կարելի, ինչպես չի կարելի երեխային միայն սթափ ուղղորդել, որ նա առանց երազանքի, ուղղակի փող աշխատող մեքենա դառնա: Այդ պարագայում երեխան գուցե իրոք լավ փող աշխատող դառնա, բայց լավ մարդ կամ, առավել ևս, լավ հայ մարդ ՀԱՍՏԱՏ չի դառնա…

Պետք է նաև ԵՐԱԶԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼ, տիկին նախարար, ամեն մի մեծ գործ սկսվում է երազանքից: Մի զրկեք մարդկանց ու հատկապես ազգին երազանքից, թեև ես երբեք, բնականաբար, ԿՈՉ ՉԵՄ ԱՆՈՒՄ իրականությունը փոխարինել երազանքով: Պետք է ուղղակի երազանքի և իրականության միջև լավ հավասարակշռություն գտնել: Հասկանում եմ, որ ձեր իշխող ուժը մսխել է ազգի ամենագեղեցիկ երազանքը և այժմ երազանք չունենալը ձեզ ձեռնտու է, որպեսզի ձեր վարքագծի մեղմվի, բայց… առանց երազանքի մենք երբեք մեծ նպատակի չենք հասնի:

Դուք մեզ առաջարկում եք… դադարել երազել: Այդպես չի կարելի…»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31